Եվրո-2016-ի կանխատեսում․ Անցում կիսաեզրափակիչ․ Լեհաստան — Պորտուգալիա

23:00, 30 հնս 2016
Ավարտվեց նաև Եվրոպայի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը, որը լի էր անակնկալներով, նույնիսկ սենսացիաներով։ Շուտով կմեկնարկի մրցաշարի կիսաեզրափակիչը։ Ժամանակն է քննարկել թիմերի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Այս նյութում կդիտարկենք Լեհաստան — Պորտուգալիա հանդիպումը:

Համաձայնեք՝ կանխատեսման համար բավական բարդ հանդիպում է: Այստեղ ընդգծված ֆավորիտ չկա, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիա — Իսլանդիա զույգի: Ե՛վ Լեհաստանը, և՛ Պորտուգալիան քառորդ եզրափակչում հայտնվեցին մեծ դժվարությամբ:

Լեհերը պայքարը շարունակեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, իսկ Պորտուգալիան լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին պայքարից դուրս թողեց խորվաթներին:

Շատ հետաքրքիր հավաքական է Պորտուգալիան: Թիմը դեռ ոչ մի խաղի հիմնական ժամանակում չի հաղթել, բայց արդեն քառորդ եզրափակչում է: Բուքմեյքերները նրանց մի փոքր նախապատվություն են տալիս:

Ինչ վերաբերում է լեհերին, ապա նրանք նույնպես թիմային խաղով չեն փայլում: Ճիշտ է, խմբային փուլում 7 միավոր վաստակեցին, բայց առջևի գծում առանձնապես ոչինչ ցույց չտվեցին: Ռոբերտ Լևանդովսկին ստվերում է, խաղադաշտում գրեթե չի երևում: Տեսնենք՝ վերջապես նա կբացի՞ իր գոլերի թիվը Եվրո-2016-ում: Առայժմ լեհերի կազմում ամենահաջողը հանդես են գալիս Միլիկն ու Բլաշիկովսկին: Վերջինն, ընդհանրապես, ընթացիկ Եվրոյում Լեհաստանի հավաքականի խփած բոլոր գոլերում իր մասնակցությունն ունեցել է (2 գոլ, 1 գոլային փոխանցում):

Իհարկե, պորտուգալացիների կազմում կարելի է առանձնացնել առաջին հերթին Կրիշտիանու Ռոնալդուին: «Ռեալի» աստղի շնորհիվ Սանտուշի գլխավորած թիմը նախ մի կերպ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, այնուհետև հաղթահարեց նաև այդ փուլի արգելքը: Շատ բան այս խաղում հենց Ռոնալդուից է կախված: Կարելի է ասել, որ Կրիշտիանուի առկայությունն այս դիմակայությունում առավելություն է տալիս Պորտուգալիային: Նանին նույնպես լավ է հանդես գալիս: Առջևի գծում «Ման. Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներն իրար լավ են հասկանում:

Լեհերն արդեն գերազանցել են սպասելիքները: Ճիշտ է, ոչ այնքան տպավորիչ խաղով, բայց նրանք արդեն հասել են քառորդ եզրափակիչ: Պորտուգալիան պայքարից դուրս թողեց համակրելի խորվաթներին, ինչին շատերը չէին հավատում: Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ Պորտուգալիան կանցնի հաջորդ փուլ: Պորտուգալացիների կազմում ավելի բարձրակարգ կատարողներ կան: Գործակիցը 1,60 է:

Առաջարկում եմ նաև «ՏՔ 2,5 գոլ» տարբերակը: Այս Եվրոյի ընթացքում Լեհաստանի մասնակցությամբ և ոչ մի խաղում 2-ից շատ գոլ չի եղել, իսկ Պորտուգալիայի մասնակցությամբ միայն մեկում (Հունգարիա 3:3 Պորտուգալիա): Երկու թիմերն էլ առջևի գծում կրեատիվությամբ չեն փայլում: Բացի այդ, սեղանին կիսաեզրափակչի ուղեգիրն է, ինչը նշանակում է, որ թիմերը մաքսիմալ զգույշ կլինեն: Բաց ֆուտբոլ չի ընթանա: Գործակիցը 1,37 է:

Եվ վերջին խաղադրույքը՝ «առաջին խաղակեսում ոչ-ոքի»: Կարծում եմ, որ բավական տրամաբանական տարբերակ է: Ակնհայտ ուժեղ թիմ չկա, որն առաջ կգնա ու կփորձի միանգամից լուծել հարցերը: Դիրքային ֆուտբոլ կընթանա, թիմերը կփորձեն մրցակցի դարպասը տանող ուղիներ փնտրել: Մի խոսքով, դժվար թե կողմերից մեկն ընդգծված առաջին համարով խաղա: Գործակիցը 1,79 է:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/30 հնս
Լեհաստան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/30 հնս
Լեհաստան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/30 հնս
Լեհաստան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ