Եվրո-2016-ի 1/4 եզրափակչի էքսպրեսս. խաղում ենք 6,00 գործակցով
Լեհաստան – Պորտուգալիա
Լեհաստանն արդեն պատմական հաջողության հասել է: Թիմը պատմության մեջ առաջին անգամ հասել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Ադամ Նավալկայի վերջին երկու տարվա աշխատանքը զուր չի անցել, և թիմն այժմ համարվում է Եվրոպայի լավագույն 8 հավաքականներից մեկը: Ինչ վերաբերում է պորտուգալացիներին, ապա սա նրանց համար սովորական բան է: Սկսած 1996 թվականից` նրանք Եվրոպայի բոլոր առաջնություններում պարտադիր հասել են քառորդ եզրափակիչ: Տպավորիչ ցուցանիշ է:
Թեև ընտրական մրցաշարում Լեհաստանն ամենաարդյունավետ հավաքականն էր, բայց եզրափակիչ փուլում հակառակ պատկերն է: Լեհերը 4 խաղում խփել են 3 գոլ և բաց թողել մեկը: Դեռևս իր խոսքը չի ասել Ռոբերտ Լևանդովսկին, ով գոլի հեղինակ չի դարձել:
Պորտուգալիան հիմնական ժամանակում դեռ հաղթանակ չի տարել: Չնայած հաղթանակին, պորտուգալացիների խաղը չտպավորեց նաև խորվաթների դեմ խաղում: Միայն 116-րդ րոպեին նրանք դարպասին առաջին ուղիղ հարվածը կատարեցին, որը պսակվեց հաջողությամբ:
Պետք է հաշվի առնել, որ պորտուգալացիներն այսպիսի մրցաշարերում ավելի մեծ փորձ ունեն, իրենց կազմում ունեն Ռոնալդուի ու Նանիի պես վարպետներ, իսկ Լեհաստանի հարձակվողներին փակելը թեև դժվար, բայց անհնարին առաջադրանք չէ: Դա ցույց տվեց Շվեյցարիայի հետ խաղը, որտեղ պաշտպանները Լևանդովսկուն գոլ խփելու ոչ մի հնարավորություն չտվեցին: Խորվաթների դեմ խաղում Պորտուգալիան ցույց տվեց, որ կարողանում է պաշտպանվել: Հնարավոր է, որ ոչ հիմնական ժամանակում, բայց պորտուգալացիները կապահովեն կիսաեզրափակչի ուղեգիրը: Այդ պատճառով էլ առաջարկում ենք խաղադրույք կատարել ավելի փորձառու պորտուգալացիների անցման վրա: Գործակիցը 1,60 է:
Ուելս — Բելգիա
Բեյլն ու թիմակիցներն ընդդեմ մի թիմի, որտեղ հավաքված են եվրոպական ֆուտբոլի ամենավառ աստղերը: Ուելսը բավական բարդ խմբից առաջին տեղով դուրս գալուց հետո, որտեղ մրցակիցների թվում էին Անգլիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները, ինչպես սպասվում էր, 1/8-ում հաղթեց Հյուսիսային Իռլանդիային և քառորդ եզրափակչում կխաղա Բելգիայի հավաքականի հետ:
Թիմի առաջատար Բեյլն իր ակտիվում արդեն երեք գոլ ունի, և մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումն այս պահին կիսում է Գրիզմանի և Մորատայի հետ: Ինչ վերաբերում է Բելգիային, ապա մրցաշարն անհաջող սկսելուց հետո Վիլմոստի թիմը սկսեց աստիճանաբար ավելացնել և մարզավիճակ հավաքել: Խմբում, որտեղ բելգիացիների հիմնական մրցակիցը Իտալիան էր, նրանք զբաղեցրեցին երկրորդ տեղը: Եվ ահա, արդեն 1/8 եզրափակչում 4:0 հաշվով ջախջախելով Հունգարիայի հավաքականին՝ Բելգիան քառորդ եզրափակչում է:
Չնայած փայլուն թիմային խաղի, Ուելսը, Բեյլից բացի, չունի Ազարի, Դե Բրույնեի, Լուկակուի նման կատարողներ: Բելգիացիները կարգով բարձր են ուելսցիներից: Դժվար թե Բեյլն իր հավաքականը հասցնի մինչև կիսաեզրափակիչ: Եվրոյին առաջին անգամ մասնակցող հավաքականի համար 1/4 եզրափակչում հայտնվելն արդեն լուրջ հաջողություն է:
Առաջարկում ենք խաղադրույք կատարել Բելգիայի հավաքականի կիսաեզրափակիչ անցնելու վրա: Գործակիցը 1,32 է:
Գերմանիա — Իտալիա
Քառորդ եզրափակչի ամենահետաքրքիր ու դիտարժան հանդիպումը: Աշխարհի երկու քառակի չեմպիոններն իրենց հարաբերությունները կպարզեն Եվրոպա մայրցամաքի առաջնությունում: Ցավոք, այս երկու հրաշալի թիմերից մեկը կլքի պայքարը, բայց այդպիսին են մրցաշարի կանոնները:
Իտալիան փակում է բոլորի բերանները: Արդեն մեկնարկային խաղում «Սկուադրա աձուրան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Բելգիայի դարպասը: Շատերը կհամաձայնվեն, որ Իտալիան Եվրո-2016-ի ամենաթիմային ֆուտբոլ խաղացող թիմն է: Կարելի է ասել, որ Կոնտեի թիմը Եվրո-2016-ի «Աթլետիկոն» է: Իտալացիները չունեն աստղային կազմ, բայց հիանալի պաշտպանության և թիմային խաղի միջոցով կարողանում են լուծել իրենց հարցերը, հաղթում են 1:0 կամ 2:0 հաշվով, ինչպես Սիմեոնեի թիմը:
Գերմանիան չտպավորեց խմբային փուլում, չնայած այն ավարտեց առաջատարի կարգավիճակով: 1/8 եզրափակչում Բունդեսթիմը Սլովակիայի դեմ խնդիրներ չունեցավ (3:0): Ավելին, աշխարհի գործող չեմպիոնները Եվրոյին մասնակցող 24 թիմերից միակն են, ովքեր մինչ այս անառիկ են պահել սեփական դարպասը: Չնայած, նույնը կարելի է ինչ-որ իմաստով ասել նաև Իտալիայի հավաքականի մասին: Կոնտեի թիմը միայն մեկ գնդակ է բաց թողել՝ Իռլանդիայից (0:1), բայց այդ խաղը իտալացիների համար ոչ մի նշանակություն չուներ, իսկ պաշտպանությունում չկար Կյելինին:
Շատ բարդ մրցակից է Իտալիան: Այդպիսի թիմերի դեմ խաղալը միշտ էլ տհաճ է հարձակվողական ֆուտբոլ դավանող թիմերի համար, ինչպիսին Գերմանիան է: Լյովի թիմը կփորձի ճեղքել իտալացիների ֆիրմային «կատենաչոն», բայց հարց է՝ կստացվի, թե՞ ոչ:
Իտալացիների զենքը կարգապահ պաշտպանությունն ու մահացու հակագրոհներն են: Մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները Գերմանիայից լավ են պաշտպանվում: Ճիշտ է, Բունդեսթիմը դեռ գոլ բաց չի թողել, բայց պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ էին, հատկապես խմբային փուլում:
Առաջարկում ենք խաղադրույք կատարել Իտալիայի հաջորդ փուլ անցնելու վրա: Կոնտեի թիմը հաղթեց Բելգիային (2:0) , նույն հաշվով առավելության հասավ նաև Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանու նկատմամբ, ինչու՞ չի կարող հաղթահարել նաև Գերմանիայի արգելքը: Ի դեպ, 2012 թվականին հենց Իտալիան Գերմանիային դուրս թողեց պայքարից: Հիշու՞մ եք Բալոտելլիի գոլն ու հայտնի լուսանկարը: Գործակիցը 2,49 է:
Ֆրանսիա – Իսլանդիա
Որքան էլ զարմանալի է, իսլանդական հեքիաթը շարունակվում է: 330 հազար բնակչություն ունեցող երկրի հավաքականը ոչ միայն կարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը, այլև 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց մրցաշարի մեկնարկից առաջ ֆավորիտներից մեկը համարվող Անգլիային:
Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա նրանք դեռևս իրենց ողջ պոտենցիալը ցույց չեն տվել: 1/8 եզրափակիչը Ֆրանսիայի համար դժվար ստացվեց, և միայն երկրորդ կեսում Դեշամի թիմին հաջողվեց կորզել հաղթանակը: Իր խոսքն ասաց Անտուան Գրիզմանը` դառնալով դուբլի հեղինակ:
Այնուամենայնիվ, հավանաբար հենց այս փուլում էլ կավարտվի իսլանդական հեքիաթը: Ֆրանսիան խաղում է սեփական հարկի տակ, խաղացողների կարգերն անհամեմատ բարձր են: Բացի այդ, Ֆրանսիայում ոչ մի կերպ չի ընդունվի քառորդ եզրափակչից դուրս մնալը: Առանց այն էլ մամուլն ու երկրպագուները քննադատում են ֆրանսիացիներին, մինչդեռ թիմը ոչ մի պարտություն չի կրել և շարժվում է առաջ: Ֆրանսիան դասեր կքաղի Անգլիայի պարտությունից և չի կրկնի վերջինիս սխալները: Առաջարկում ենք խաղադրույք կատարել Ֆրանսիայի անցման վրա: Գործակիցը 1,14 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: