Եվրատեսիլի կանխատեսում. Արամ MP3. Իվետա Մուկուչյանը կլինի լավագույն հնգյակում

23:00, 14 մյս 2016
Խաղում է
Հանրահայտ երգիչ, «32 ատամ» եւ «Վիտամին ակումբ» հեռուստանախագծերի հումորիստ, Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Արամ Սարգսյանը (Արամ MP3) հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել մայիսի 14-ին Ստոկհոլմի «Էրիկսոն Գլոբ» դահլիճում կայանալիք Եվրատեսիլ 2016-ի վերաբերյալ:

— Երկու տարի առաջ Եվրատեսիլում Հայաստանը Դուք ներկայացրիք: Սեփական փորձից ելնելով կարո՞ղ եք ասել՝ որն է հաջողության հասնելու գաղտնիքը:

— Փողը (ծիծաղում է — խմբ.) … Չէ, իրականում կարեւորը լավ ելույթ ունենալն է, իսկ որպես արդյունք՝ մեր ռեկորդը գերազանցելը:

— Այս տարի մեր երկիրը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը՝ “LoveWave” երգով: Ի՞նչ կասեք երգի մասին:

— Երգն օրիգինալ է: Ինձ այդքանով դուր է եկել: Նման չէ մնացածներին, տարբերվող է, իսկ այս մրցույթում նախապատվությունը հենց նման երգերին է տրվում: Երգը կոմերցիոն տարրեր նույնպես ունի, Իվետան էլ շատ լավ է երգում: Հետեւել եմ բուքմեյքերների եւ լրագրողների կարծիքներին. շատերն են հավանել Իվետայի երգը: Ճիշտ է՝ նրանց տեսակետի վրա հիմնվելն այնքան էլ ճիշտ չէ, բայց դա հույս է տալիս, որ գոնե տասնյակում կլինենք:

— Մեր մրցակիցների երգերը լսե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունեք: Ֆավորիտը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւն է:

— Անկեղծ ասած՝ ինձ ընդհանրապես դուր չի եկել Ռուսաստանի երգը: Այդ երգից ավելի շատ ռուսական փոփ երաժշտության «հոտ էր գալիս»: Հավանել եմ Ավստրալիայի երգը, չնայած չգիտեմ՝ որքանով է հավանական Եվրատեսիլում այդ երկրի հաղթանակը: Շատ հաճախ բուքմեյքերների գնահատականները սխալ են դուրս գալիս, ինչի շնորհիվ բազմաթիվ ընկերություններ մեծ գումար են աշխատում:

— Օրինակ՝ Կոնչիտայի հաղթանակի համար սահմանված էր 34.0 գործակիցը …

— Իմ գործակիցն էլ բավական բարձր էր: Այնպես որ, դա այնքան էլ 100%-անոց չէ: Գուցե հիմա Լազարեւի շանսերը շատ բարձր են գնահատվում, բայց իրականում նա չհայտնվի անգամ լավագույն տասնյակում:

— Անցնենք կանխատեսումներին: Սկսենք առաջին կիսաեզրափակչից: Մեզ հետ նույն խմբում, որպես ֆավորիտ, Ռուսաստանը եւ Մալթան են: Իվետա Մուկուչյանը ի՞նչ դիրք կզբաղեցնի այդ փուլում:

— Անցնելու մասին խոսք չկա, միանշանակ եզրափակիչ կանցնի, բայց թե ո՞ր տեղը կզբաղեցնի՝ դժվար է ասել: Վերջին տարիներին կատարված փոփոխությունների շնորհիվ ամեն ինչ կարող է շատ արագ փոփոխվել: Հիմա հեռուստադիտողներից շատ բան կախված չէ, իսկ ժյուրիի ձայնը կարող է վճռորոշ դառնալ: Կարծում եմ՝ Իվետան կկարողանա հայտնվել լավագույն եռյակում:

Օրդինար: Պարտված
Եվրատեսիլ-2016
23:00/10 մյս
Առաջին կիսաեզրափակիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 30 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

— Տեղափոխվենք եզրափակիչ: Մեր գործակիցն այնտեղ բավական ցածր է: Ի՞նչ արդյունք եք ակնկալում:

— Դժվար է կանխատեսում անել, քանի որ անկեղծ ասած, բոլոր երգերը չեմ լսել: Ամեն դեպքում կարծում եմ, որ լավագույն հնգյակում կլինենք: Հաշվի առնելով Եվրոպայից լսած արձագանքները: Երգը նոր է, օրիգինալ, այլ, նման չէ ուրիշներին, հետաքրքիր ձեւ է օգտագործված հայկական զուռնան, Իվետան նույնպես շատ օրիգինալ, արտիստիկ է:

Օրդինար: Պարտված
Եվրատեսիլ-2016
23:00/14 մյս
Եզրափակիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 32 մարդ
Կհաղթի՛ 66%
Չի՛ հաղթի 34%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

— Եվ վերջապես, ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2016-ում:

— Անկեղծ եմ ասում՝ այս մրցույթը շատ անկանխատեսելի է: Գործակիցները կարող են խաբուսիկ լինել, մի քանի ժամվա ընթացքում կարող են շատ արագ փոխվել: Իսկ ո՞վ կգրավի առաջին տեղը՝ գրեթե անհնար է գուշակել: Իհարկե, շատ եմ ցանկանում, որ մենք հաղթենք: Բայց ռեալ դատելով՝ եթե գերազանցենք մեր սահմանած ռեկորդը, լինենք լավագույն եռյակում, դա մեզ համար նույնպես հաղթանակ կլինի:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ