Եվրագավաթային էքսպրես խաղադրույք՝ Արթուր Պետրոսյանից

23:00, 18 օգս 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեկ-օֆֆի փուլի 2 առաջին խաղերի վերաբերյալ։


Մեկնարկում է եվրագավաթների որակավորման վճռորոշ փուլը և ես որոշեցի էքսպրես խաղադրույք կազմել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումներից։

Սկսում ենք շվեյցարական «Յանգ Բոյզի» և հունգարական «Ֆերենցվարոշի» միջև մրցավեճով։ Կարծում եմ՝ շվեյցարական թիմն այստեղ ֆավորիտ է։ Ամռանը «Յանգ Բոյզի» մասնակցությամբ մի քանի հանդիպում եմ դիտել և, անկեղծ ասած, տպավորված եմ։ Շատ գրոհող թիմ է, հաճախ է սպառնում մրցակիցների դարպասին, հիանալի շարժվում է և փայլուն ֆիզիկական մարզավիճակ ունի։ Ի սկզբանե, ես գլխավոր մարզիչ Դավիդ Վագներից սպասում էի նման մի բան, չէ՞ որ նա Յուրգեն Կլոպի ընկերն է։ Գերմանացի մասնագետը նոր մակարդակի է հասցնում թիմի խաղը։

«Ֆերենցվարոշը» Սերգեյ Ռեբրովի հեռանալուց հետո այնքան էլ չի փոխվել: Նույն, շատ պաշտպանվող թիմն է, խաղում է առանց գնդակի և շեշտը դնում է հակագրոհների վրա։ Ավելին, հունգարացիները նախորդ մրցաշրջանի համեմատ նահանջել են և առայժմ անհրաժեշտ մակարդակի վրա չեն։ Մի խոսքով, ինձ թվում է, որ «Յանգ Բոյզը» ճնշող առավելություն է ունենալու և հաղթելու է այս դիմակայությունում։

Երկրորդ մրցավեճը Եվրոպա լիգայից է, որտեղ շոտլանդական «Սելթիկը» մրցելու է հոլանդական «Ազ Ալկմարի» հետ։ Իմ կարծիքով, այստեղ ֆավորիտը շոտլանդացիներն են։ Թիմը մրցաշրջանի մեկնարկում լավ տեսք ունի։ «Սելթիկն» արդեն հասցրել է խաղալ ներքին առաջնությունում և երկրի գավաթի խաղարկությունում, իսկ ՉԼ-ի որակավորման փուլում  անցել է մեկ փուլ՝ պարտվելով «Միտյուլանդին»։ Դաշտի տերերը բավականին թեթև են խաղում, շատ պահեր են ստեղծում և շատ էլ իրացնում են։ Եթե չեմ սխալվում, նրանք վերջին 4 խաղում 16 գոլ են խփել։

Ինչ վերաբերում է «Ազ Ալկմարին», ապա թիմը զրկվել է հարձակման գծի երկու առաջատարներից։ Երկուսն էլ տեղափոխվել են Ֆրանսիայի առաջնություն։ Նախորդ մրցաշրջանում նրանք միասին դարձել էին 30 գոլի հեղինակ։ Արժանի փոխարինողներ առայժմ չկան հոլանդացիների կազմում, և դա ակնհայտ երևում է թիմի գործողություններում։ Այստեղ ավելի զգույշ կլինեմ և կընտրեմ «Սելթիկը» կհաղթի (0) ֆորայով։ Արդյունքում՝ ստանում ենք «Յանգ Բոյզի» հաղթանակ և «Սելթիկի» հաղթանակ (0) ֆորայով։ Կարծում եմ՝ վատ տարբերակ չէ։

Էքսպրես: Հաղթած
ՉԼ
23:00/18 օգս
«Յանգ Բոյզ» – «Ֆերենցվարոշ»
ՉԼ
23:00/18 օգս
«Սելթիկ» – «Ազ Ալկմար»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ