«Էվերթոն» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում երկրպագուներին արդեն սպասում է բավական սուր դիմակայություն: «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում իրար հետ կմրցեն «Էվերթոնն» ու «Տոտենհեմը»: Այս երկու թիմերը վերջն 10 տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, որ պայքարում են չեմպիոնլիգյան հորիզոնականների համար, սակայն նախորդ մրցաշրջանն «էվերթոնն» ու «Տոտենհեմն» անցկացրեցին միանգամայն տարբեր:
2015/2016 թթ. մրցաշրջանը լիվերպուլցիներն անցկացրին բավական վատ՝ վերջնական արդյունքում զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Բնականաբար այս արդյունքը չէր կարող բավարարել ոչ երկրպագուներին, ոչ էլ առավել ևս ակումբի ղեկավարությանը: Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բնականաբար լքեց զբաղեցրած պաշտոնը: «Իրիսների» ղեկավարությունն ընտրությունը կատարեց հօգուտ Ռոնալդ Կումանի: Հոլանդացի մասնագետը վերջին մի քանի տարվա ընթացքում համեստ «Սաութհեմփթոնը» դարձրեց Պրեմիեր Լիգայի ամենագեղեցիկ խաղ ցուցադրող թիմերից մեկը: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Էվերթոնը» լուրջ ձեռքբերում չի կատարել, բացի դրանից էլ վերջերս վաճառել է առաջատարներից մեկին՝ Ջոն Սթոունզին:
Նախորդ մրցաշրջանը թերևս լավագույնն էր «Տոտենհեմի» համար վերջին տարիների ընթացքում: «Խթանները» մոտ էին չեմպիոնական տիտղոսը նվաճելուն, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը չկարողացավ եզրափակիչ հատվածն անցկացնել բարձր մակարդակի վրա: Պատճառը բազմաբևեռ պայքարն էր, որը մղում էր «Տոտենհեմը» եվրոպական մրցասպարեզում: Ի վերջո, Լոնդոնյան ակումբը մրցաշրջանն ավարտեց 3-րդ հորիզոնականով՝ վերջում զիջելով նաև «Արսենալին»: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ղեկավարությանը հաջողվեց թիմում պահել լավագույն ռմբարկու Հարի Քեյնին: Բացի դրանից, «Տոտենհեմի» կազմը համալրել է Հոլանդիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Վինսենտ Յանսենը: Չի բացառվում, որ հենց առաջին տուրում նա նշի նորամուտը նոր ակումբում:
Այս ամենը հաշվի առնելով՝ իմ նախապատվությունը տալիս եմ «Տոտենհեմին»: Լոնդոնցիների հաղթանակն ինձ համար կասկած չի հարուցում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: