«Էվերթոն» – «Տոտենհեմ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Տոտենհեմը», հաշվի մեջ առաջ լինելով 2 գնդակի տարբերությամբ, բաց թողեց հաղթանակը «Սաութհեմփթոնի» հետ խաղում։ Ֆուտբոլիստները նորից ապացուցեցին, որ բնավորություն չունեն։ Հենց դրա մասին էլ խոսել էր Անտոնիո Կոնտեն, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել։ Դժվար է ասել, թե ինչ կլինի թիմի հետ։ Խաղային խնդիրներ կան, բայց ֆուտբոլիստները չեն կորցրել իրենց վարպետությունը։ Շատ բան կախված կլինի թիմի տրամադրությունից։
«Էվերթոնը» բնավորության հետ կապված խնդիրներ չունի։ Շոն Դայչի թիմի ֆուտբոլիստները կատարում են իրենց աշխատանքը և երբեք չեն կորցնում կենտրոնացվածությունը։ Թիմն անպարտելի է վերջին 3 խաղերում։ Այդ ընթացքում «Էվերթոնը» 2 ոչ-ոքի է խաղացել արտագնա հանդիպումներում՝ ներառյալ «Չելսիի» խաղը «Ստեմֆորդ Բրիջում»։
Նույնիսկ, եթե Կալվերտ-Լյուինը չմասնակցի խաղին, «Էվերթոնը» լավ շանսեր ունի նվազագույնը չպարտվելու համար։
Ընտրում եմ «Էվերթոնը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․13 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: