«Էվերթոն» – «Քրիսթալ Փելաս»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 19 մյս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Էվերթոն» – «Քրիսթալ Փելաս» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Հաղթանակի դեպքում «Էվերթոնը» կապահովի տեղը Պրեմիեր լիգայում: Հարցն այն է, թե արդյո՞ք «Կապույտները» կկարողանան անհրաժեշտ արդյունք ապահովել: Եվ ընդհանրապես, արժանի՞ են նրանք էլիտար դիվիզիոնում մնալուն:

Արդեն դուրս մնացած «Ուոթֆորդի» հետ Ֆրենկ Լեմպարդի թիմը 90 րոպեի ընթացքում ընդամենը մեկ գոլային պահ ստեղծեց և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Իսկ դրանից մի քանի օր անց հարազատ «Գուդիսոնում» հաղթեց «Բրենթֆորդին»՝ չնայած հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով: «Էվերթոնին» չի հերիքում կարգը: Մնում է հույսը դնել խաղային կարգապահության վրա և հուսալ, որ առջևում Ռիշարլիսոնն ինչ-որ բան կմտածի:

«Քրիսթալ Փելասի» խաղի և մոտիվացիայի հետ կապված առանձնապես դժգոհություններ չկան: Բայց «Արծիվներն» արդեն վաղուց մրցաշարային խնդիր չունեն լուծելու: Ընդամենը 1 պարտություն վերջին 5 տուրերում: Բայց ամենակարևորն այն է, որ թիմը մրցակիցներին թույլ չի տալիս սուր պահեր ստեղծել իր դարպասին:

Պարզ է, որ «Էվերթոնը» ձգտելու է հաղթել, բայց կարող է թանկ վճարել դրա համար: Լոնդոնյան ակումբը կարողանում է նման իրավիճակներում պատժել մրցակիցներին:

Այս թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են ընթացիկ մրցաշրջանում: Երկու դեպքում էլ լոնդոնցիները հաղթանակ են տարել՝ 3:1 հաշվով առաջնությունում և 4:0՝ գավաթի խաղարկությունում:

Ընտրում եմ «Քրիսթալ Փելասը» չի պարտվի խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
22:45/19 մյս
«Էվերթոն» – «Քրիսթալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ