«Լիվերպուլ» — «Լեսթեր». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2015
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ եւ «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել անգլիական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում բարձր արդյունավետության վրա:

Լավ խաղ է ակնկալվում: «Լեսթերը» շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, և ոչ մեկը չի կարողանում շրջանցել նրան: Ի՞նչ ընտրել այս խաղում: Իմ տեսանկյունից «երկու թիմերն էլ կխփեն» տարբերակը բավականին տրամաբանական է, հաշվի առնելով, որ «Լեսթերը» ուղղակի շատ քիչ է խփում, իսկ «Լիվերպուլը» «Ուոթֆորդից» կրած պարտությունից հետո կփորձի հարձակվողական ֆուտբոլ խաղալ: «Լեսթերը» հակագրոհների հաշվին անպայման կունենա իր պահերը, քանզի ամբողջ խաղադաշտը երեք փոխանցումով է անցնում: Թիմն ունի Վարդի և Մահրեզ, և նրանցից մեկը անպայման գոլ է խփում: Խաղադրույք եմ կատարում Վարդիի գոլ խփելու վրա, քանի որ նա չկարողացավ աչքի ընկնել «Էվերթոնի» հետ խաղում և այս անգամ պարտքի տակ չի մնա:

Այստեղ պետք չէ արդյունքի վրա խաղադրույք կատարել: Այդուհանդերձ, «Լիվերպուլի» համար շատ դժվար կլինի հաղթելը: Կլոպի մոտ և կորուստներն են շատ, և վերջին հանդիպումներում խաղային անկում կա: Կարելի էր նորից ռիսկի դիմել և խաղադրույք կատարել «Լեսթերի» վրա, սակայն մի օր այդ թիմը պետք է իջնի առաջին հորիզոնականից: Կլոպի թիմը հիմա մարտական է տրամադրված: Այնպես որ խաղադրույք եմ կատարելու Վարդիի գոլի, և նաեւ «երկու թիմերն էլ կխփեն և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Լիվերպուլ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ