«Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

00:00, 07 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմերից մեկի գլխավոր մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կաշվից դուրս չի գա, որպեսզի հյուրընկալվելիս անպայման հաղթի մրցակցին: Առջևում դեռ պատասխան հանդիպում կա: «Էվերթոնն» իր հերթին հարձակվողական ոճի թիմ է և կարողանում է մրցակիցների համար տհաճություններ ստեղծել: Մերսիսայդցիները շատ են գոլ խփում, Լուկակուն գերազանց մարզավիճակում է: «Սիթիի» համար հյուրընկալվելիս հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի: Պետք է նաև հաշվի առնել, որ դրսում «քաղաքայինները» այնքան էլ վստահ հանդես չեն գալիս: «Սիթին» հյուրընկալվելիս վաղուց չի հաղթել 2 անգամ անընդմեջ: Կարծում եմ, որ ոչ-ոքի կգրանցվի, այդ պատճառով էլ գրեթե համոզված եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: «Էվերթոնը» շատ լավ է գրոհում, բայց պաշտպանվելիս մեծ խնդիրներ ունի: Մանչեսթերցիներն իրենց հարձակմամբ կարող են գոլ խփել, բայց պաշտպանվելիս նրանց մոտ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Այնպես որ ռիսկի եմ դիմում՝ «ոչ-ոքի և երկուսն էլ կխփեն»:

Օրդինար: Պարտված
Անգլիայի լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ 1-ին խաղ
00:00/7 հնվ
«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ