«Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի». Դենիս Կազանսկու կանխատեսումը

00:15, 18 փտր 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ:

Հզորագույն խաղ, որը կարող է զգալիորեն ազդել մրցաշարային աղյուսակի դասավորության վրա: «Սիթին» անհասանելի հեռավորւթյամբ առաջ ընկնելու հիանալի շանս ունի:

Իսկ «Էվերթոնի» համար սա խոշոր մասշտաբի խաղ է: Մանավանդ, որ Կարլո Անչելոտտին հենց նման մրցակիցների դեմ խաղերում իրեն հիանալի է դրսևորում: Մենք տեսանք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լեսթերի» հետ ոչ-ոքիները, ինչպես նաև «Տոտենհեմի» և «Արսենալի» նկատմամբ հաղթանակները: Այլ հարց է «Ֆուլհեմի» նման ակումբների դեմ հանդիպումները, որոնցում «Էվերթոնը» չէ, այլ ինչ-որ խայտառակություն: Եվ «իրիսները» չեն կարողանում գոլ խփել տնային 4 խաղից 3-ում:

Իսկ մենք գործ ունենք սուպերթիմի հետ: «Սիթին» վերջին 11 խաղից 9-ում անառիկ է պահել դարպասը: «Քաղաքայինները» 16 անընդմեջ հաղթանակ են տարել բոլոր մրցաշարերում միասին:

Հաշվի առնելով «Սիթիի» կարգը՝ ինձ թվում է, որ Գվարդիոլայի թիմը պետք է իր առավելագույնը վերցնի: Սակայն հյուրերի համար դժվար կլինի, քանի որ «Էվերթոնը» թոփ թիմերի դեմ խաղերում հոյակապ ֆուտբոլ է ցուցադրում:

Այդ պատճառով մենք այստեղ կարող ենք փորձել «Երկու թիմն էլ գոլ կխփի և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակը:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 16-րդ տուր
00:15/18 փտր
«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ