Էստոնիա – Բելգիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 20 հնս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Էստոնիա – Բելգիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

F խմբում անցկացրած 3 խաղից հետո առաջատար է Ավստրիայի հավաքականը, որը 7 միավոր ունի։ Բելգիան 2 խաղից հետո 4 միավորով 2-րդ տեղում է։ Բելգիացիները նախորդ տուրում չկարողացան սեփական հարկի տակ հաղթել Ավստրիային։ Հյուրերը բացեցին հաշիվն առաջին կեսում, իսկ Բելգիան ընդմիջումից հետո միայն 1 գոլ կարողացավ խփել։

Բելգիայի հավաքականը կորուստներ ունի այս խաղից առաջ։ Վնասվածքի պատճառով հանդիպման չի մասնակցի Կևի Դե Բրույնեն, իսկ Տիբո Կուրտուան կոնֆլիկտի պատճառով լքել է հավաքականի ճամբարը։

Էստոնիան ընդամենը 1 միավոր է վաստակել՝ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի հետ։ Դժվար թե այս համեստ հավաքականը կարողանա լուրջ խնդիրներ ստեղծել հյուրերի համար։ Բելգիան առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել է Շվեդիային, ինչպես նաև 3։2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի նկատմամբ ընկերական խաղում։ Այդ 2 հանդիպումներում էլ բելգիացիները գոլ են խփել թե՛ 1-ին, թե՛ 2-րդ խաղակեսերում։ Կարծում եմ, որ այս խաղում ևս այդպես կլինի։

Իմ կանխատեսումն է Բելգիան գոլ կխփի 2 խաղակեսերում՝ 1․87 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
22:45/20 հնս
Էստոնիա – Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ