«Էսթերսունդ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 15 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Էսթերսունդ» — «Արսենալ» առաջին հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ:

Այս հանդիպման վերաբերյալ կանխատեսում կատարելը բավական բարդ է: «Էսթերսունդը» թեպետ հանդես է գալու սեփական հարկի տակ, բայց դժվար թե որևէ շանս ունենա «Արսենալին» գոնե 1 գնդակ խփել ընդհանուր դիմակայությունում, քանի որ «զինակիրները» կաշխատեն ամեն ինչ անել, որպեսզի սեփական դարպասն անառիկ պահեն սեփական հարկի տակ, «Էսթերսունդը» կգործադրի այսօր բոլոր ջանքերը գոլ խփելու համար:

Սպասվածի համաձայն Արսեն Վենգերն այսօր կանի որոշակի փոփոխություններ: Փլեյ-օֆֆ փուլն առայժմ վճռականը չէ, կարելի է օգտագործել պահեստային տարբերակները: Բացի դրանից, սա հիանալի հնարավորություն է Օբամեյանգ-Մխիթարյան զույգի արդյունավետությունն ամրապնդելու համար:

Առաջարկում եմ դիմել ռիսկի ու խաղադրույք կատարել Մխիթարյանի գոլային հաջողության վրա: Էլ ե՞րբ, եթե ոչ այսպիսի խաղում Մխիթարյանը բացի իր գոլերի հաշիվն «Արսենալի» կազմում:

Օրդինար: Պարտված
ԵԼ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ
22:00/15 փտր
«Էսթերսունդ» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ