«Էսպանյոլ» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Վիլյառեալն» այժմ այդքան էլ վատը չէ: Առաջնությունում շատ բան է ստացվում: Եվրոպա լիգայում կարող էր հաղթել «Ստյաուային», ճիշտ է, կարող էր նաև պարտվել, եթե մրցավարը 11-մետրանոց նշանակեր բացահայտ ձեռքով խաղի համար: Բայց այդուհանդերձ դժվար թե «Վիլյառեալը» Բարսելոնայում բաց ֆուտբոլ խաղա: «Էսպանյոլը» սեփական հարկի տակ վերջին երկու խաղերում գոլ չի խփում: Այդպես եղավ «Ռեալի» և «Սելտայի» հետ խաղերում: Չեմ կարծում, որ միանգամից կբացվի կատալոնական ակումբը, բայց իր շանսը «Էսպանյոլը» կարող է գտնել: Նախորդ խաղերում պահեր նրանք ունեցել են: Այս խաղից մեծ քանակությամբ գոլեր չեմ սպասում: Ոչ-ոքի 1:1-ը լիովին իրական է: Հնարավոր է՝ այս կամ այն կողմի 2:0 կամ 2:1 հաշիվը լինի: Բայց առաջարկում եմ տարբերակ, որը վաղուց չեմ ընտրել: Խոսքը գնում է «տոտալ 2-3 գոլի» մասին: Հանդիպումն առանց խփած գնդակների չպետք է լինի, բայց դժվար թե նաև դրանք չափազանց շատ լինեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: