«Էսպանյոլ» – «Վալենսիա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

20:30, 14 մյս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Էսպանյոլ» – «Վալենսիա» Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Վալենսիան» արդեն կորցրել է հետաքրքրությունն առաջնության նկատմամբ: Պեպե Բորդալասի թիմը ո՛չ եվրագավաթային գոտու շանս ունի, ո՛չ էլ կարող է դուրս մնալ Լա լիգայից: Իսկ գավաթի խաղարկության եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով պարտվելուց հետո ընդհանրապես խամրել է:

«Չղջիկներն» առանց հաղթանակների շարքը հասցրին 8-ի: Ֆուտբոլիստներն անհամբերությամբ են սպասում արձակուրդին:

«Էսպանյոլը» նույնպես մրցաշարային մոտիվացիա չունի, բայց «Թութակները» խաղում են տանը և երկրպագուներին հրաժեշտ են տալու հենց այս խաղով: Այդ պատճառով էլ պետք է որ կռվելու ցանկություն ունենան: Առավել ևս, որ «Էսպանյոլը» տնային թիմ է: Այս կոլեկտիվը միավորների գրեթե 80 տոկոսը վաստակել է հենց տնային ստադիոնում:

«Էսպանյոլն» այն 7 թիմերի շարքում է, որոնք միավորների մեծ մասը տանն են վաստակել: Իսկ քանի որ արդեն առողջ է և պատրաստ է խաղալ թիմի առաջատար Ռաուլ դե Թոմասը, ապա կատալոնացիների հաղթելու հավանականությունն էլ ավելի է մեծանում:

Ընտրում եմ «Էսպանյոլը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
20:30/14 մյս
«Էսպանյոլ» – «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ