«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, ընկերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ, և մենք շարունակում ենք մեր ձեռքը պահել եվրոպական ֆուտբոլի զարկերակի վրա: Հիմա տեղափոխվում ենք արևային Պիրենեյներ՝ իսպանական Լա Լիգա, և հիմա կփորձենք տեսնել, թե ինչ է կատարվում կատալոնա-իսպանական դերբիում, որովհետև ուսումնասիրելու ենք «Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը և տեսնելու ենք, թե ինչ գործակիցներ է առաջարկում Vivaro ընկերությունը:
Իհարկե, անցել են ժամանակները, երբ «Էսպանյոլը» բավական բարձր տեղեր էր զբաղեցնում Իսպանիայի առաջնությունում, երբ այնտեղ, ինչպես հիշում եք, խաղում էր Սաֆո Միլոշեվիչը, երբ այնտեղ խաղում էր Պիրաշի Պլեվոն: Այնպես որ, այդ ժամանակներն անցել են և հիմա պետք է նայել իրականության աչքերին՝ «Էսպանյոլը», մեղմ ասած, մի փոքր զիջել է դիրքերը և հիմա պետք է փորձի դիմակայել «արքայական» ակումբին ու շատ գնդակ բաց չթողնի մի թիմից, որը հիմա բավական գեղեցիկ խաղ է ցուցադրում: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է «Սպորտինգի» նկատմամբ տարած գերկամային հաղթանակը, երբ գերազանց խաղացին Ռոնալդուն և փոխարինման դուրս եկած Խամեսն ու Մորատան: Նրանք ինձ իսկապես հիացրեցին՝ նամանավանդ Խամեսը, ցույց տվեց գերազանց պրոֆեսիոնալիզմ, դե իսկ Ալվարո Մորատան էլ կախարդական փայտիկով փրկեց «Ռեալի» հեղինակությունը:
Մադրիդի «Ռեալը» մեկ կորուստ ունի: Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել և առայժմ հայտնի չէ, թե նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ, թե ոչ, բայց կարծում եմ, որ Զինեդին Զիդանը հնարավորություն կտա իր առաջատարներից մեկին հանգստանալ, և Լուկաս Վասկեսը կամ նույն Խամես Ռոդրիգեսը շատ հանգիստ կարող են փոխարինել նրան:
Ի՞նչ կանխատեսում ունեմ. շատ կարճ ու կոնկրետ՝ Մադրիդի «Ռեալը» անպայման կհաղթի և կհաղթի գնդակների մեծ տարբերությամբ: Կարծում եմ, որ բավական մեծ քանակությամբ գնդակներ են լինելու: Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տանելու և խաղում լինելու է տոտալ 3,5-ից շատ գոլ: Դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2,59 գործակից: Եթե համաձայն եք, սեղմեք հղումով, կատարեք խաղադրույք ու խաղացեք հաճույքի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: