«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 18 սպտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресса»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի չորրորդ տուրի «Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ մադրիդցիները կրկին կհաղթեն, իսկ հանդիպումն արդյունավետ կստացվի: 

https://youtu.be/U8ONVxhvo6U

Բոլորին ողջույն Բարսելոնայից !

Հենց այստեղ «Ռեալը» կժամանի Իսպանիայի առաջնությունում «Էսպանյոլի» դեմ խաղին: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար կանխատեսում այս հանդիպման վերաբերյալ:

Ինձ թվում է, որ խաղը բավական հեշտ կլինի Մադրիդի «Ռեալի» համար, քանզի պատմականորեն այնպես է դասավորվել, որ «Էսպանյոլը» սովորաբար մեծ մրցակցություն ցույց չի տալիս Մադրիդի «Ռեալին»: Ամենակարևորը «Էսպանյոլի» համար, բացի նրանից, որպեսզի դուրս չթռչի, ինչ-որ խնդիրներ ստեղծելն է «Բարսելոնայի» համար: Այդ պատճառով շատ հաճախ «Էսպանյոլը» խաղերը հանձնում է Մադրիդին և չի պայքարում «Ռեալի» դեմ այնպես, ինչպես այլ մրցակցի հետ: Գիտեմ, թե ինչի մասին եմ ասում, քանզի «Էսպանյոլի» նոր մարզադաշտի բացումից հետո մադրիդցիները 8 անգամ խաղացել են այնտեղ, բոլոր խաղերին եղել եմ տրիբունայում և տեսել: Միշտ զարմացել եմ, թե որքան հեշտ են «Ռեալին» տրվում այդ խաղերը, ինչու չի հանդիպում այնպիսի մրցակցության, որը «Էսպանյոլը» տալիս է ցանկացած այլ խաղում: Իսկապես շատ տարօրինակ է:

Այս անգամ հատկապես հեշտ կլինի «Ռեալին»: Բանը նրանում է, որ «Էսպանյոլում» կարմիր քարտի համար որակազրկված է հենեկետային Խավի Ֆուեգոն: Բացի դրանից, «Էսպանյոլը» շատ վատն է երևում՝ առաջին երեք խաղերում թիմը 9 գոլ է բաց թողել: Նախորդ մրցաշրջանում ևս «Էսպանյոլն» առաջնությունում ամենից շատն էր բաց թողել, ինչպես հիմա: Ինձ թվում է, որ թիմն ուղղակի հավաքված չէ, չեն բավականացնում լատերալները, պաշտպանությունն ակնհայտ շատ թույլ է, բացի այդ, «Էսպանյոլը» ստացել է այնպիսի մարզչի, որը բացահայտ վատ է կառուցում խաղը պաշտպանությունում: Կիկե Սանչես Ֆլորեսը, նույնիսկ երբ նա մարզեց «Աթլետիկոն», մադրիդցիները ինչ-որ անցանելի դուռ էին, անհամեմատելի նրա հետ, ինչն այժմ արել է Դիեգո Սիմեոնեն:

Կարծում եմ, որ «Էսպանյոլը» չի կարող ինչ-որ մրցակցություն ստեղծել: Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի միջնամասում «Էսպանյոլը» տանը պարտվեց 0:6 և այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն հինգ գոլ խփեց: Դժվար է կանխագուշակել նույնքան խոշոր հաշիվ, բայց ինձ թվում է, որ «Ռեալը» կհաղթի: Պետք է նաև հաշվի առնել մադրիդյան թիմում իրավիճակը: «Ռեալը» շատ վատ խաղաց Չեմպիոնների լիգայում պորտուգալական «Սպորտինգի» դեմ: Դա անսպասելիություն էր և «Ռեալը» պարտավոր է վերականգնվել: Չնայած այն բանին, որ մադրիդցիներն արդյունքում հաղթեցին 2:1, բայց թույլ խաղ ցուցադրեցին, բոլորը դանդաղ էին գործում, միայն Կարվախալն էր սովորական ակտիվությունը ցույց տալիս: Լավ խաղաց նաև Կազեմիրոն, իսկ մնացած առումով «Ռեալը» հիասթափեցրեց իր սիրահարներին: Հատկապես վատ հանդես եկան հարձակվողական կիսապաշտպանները՝ Կրոսը և Մոդրիչը: Մինչ այդ, նրանք մի քանի լավ հանդիպումներ էին անցկացրել, ինչու նրանք այդքան վատ խաղացին «Սպորտինգի» հետ, դժվար է ասել: Մեծ մասամբ բանը նրանում է, որ պորտուգալական ակումբը լավ հասկացել էր «Ռեալի» խաղը: «Էսպանյոլը» չի կարող դա անել: Ցանկացած պարագայում, «Ռեալը» պետք է վերականգնվի այդ վատ խաղից և կարծում եմ, որ այս անգամ «Ռեալն» առանց խնդիրների գոլ կխփի և կհաղթի:

Սովորաբար Կրիշտիանու Ռոնալդուն ամենից շատն է խփում «Էսպանյոլին», նրա մոտ ցնցող վիճակագրություն կա: Նախորդ տարի նա առաջին շրջանում հինգ գոլ ուղարկեց «թութակների» դարպասը, իսկ այնուհետև երկրորդ շրջանում ևս երեք գոլ խփեց: Սա ընդհանրապես Կրիշտիանուի համար ամենասիրելի մրցակիցներից է, այդ պատճառով խաղադրույք կկատարեի գոլերի մեծ քանակության առկայությամբ «Ռեալի» հաղթանակի վրա: «Էսպանյոլի» մոտ ակնհայտ անհավասարություն կա խաղային օղակների միջև, այս թիմը շատ է խփում, ունենալով իր մակարդակի համար բավականին լավ հարձակվողներ, այդ պատճառով ենթադրում եմ, որ գոլերի փոխանակության շանսեր այստեղ կան, ընդ որում, որ «Ռեալի» դարպասապահ Կասիլյան այդքան էլ լավը չէ: Ի դեպ, նա տեղափոխվել է «Էսպանյոլից», նրա համար առանձնահատուկ հանդիպում է:

Ինձ թվում է, որ այստեղ կարելի է խաղալ «Ռեալի» ընդհանուր տոտալով հաղթանակի վրա, քանզի «Ռեալը» կարող է շատ խփել և բաց թողնել: Այդ պատճառով այս խաղի վերաբերյալ երկու առաջարկ ունեմ. կամ ընտրել «Ռեալի» հաղթանակը տոտալ 2,5-ից շատ գոլով, գործակիցը կազմում է 1,8-1,9, կամ ռիսկի դիմել և ընտրել «Ռեալի» հաղթանակը տոտալ 3,5-ից շատ գոլով: Այսինքն՝ մեզ պետք է, որպեսզի «Ռեալը» երեք գոլ խփի և «Էսպանյոլը» խփի մեկը, կամ որպեսզի «Ռեալը» խփի չորս անգամ: Եվ մեկը, և մյուսը լիովին հնարավոր է, բայց ավելի շուտ 3:1-ը ավելի իրական է, քան 4:0-ն, սակայն ինձ թվում է, որ 2,7 գործակիցը, որը տրվում է Մադրիդի հաղթանակի համար տոտալ 3,5-ից շատ գոլի առկայությամբ, լիովին արդարացնում է ռիսկը, որն այստեղ կա:

Սա արդյունավետ խաղ կլինի, որը կավարտվի «Ռեալի» հաղթանակով: Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հետ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/18 սպտ
«Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/18 սպտ
«Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ