«Էսպանյոլ» — «Օսասունա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

15:00, 26 փտր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 24-րդ տուրի «Էսպանյոլ» — «Օսասունա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ոչ այնքան գոլառատ խաղում տանտերերը կհաղթեն:

Հնարավոր է, որ սա ամենաաֆիշային հանդիպումը չէ, բայց կան պահեր, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել: «Օսասունան» գործնականում դատապարտված է դուրս մնալ Լա լիգայից: Նույնիսկ մարզչական փոփոխությունը ոչինչ չտվեց թիմին: «Էսպանյոլը» լավ ֆուտբոլիստներով համալրված ամուր միջակ է, որը գլխավորում է Կիկե Սանչես Ֆլորեսը: Ոչ մի խնդիր «Էսպանյոլը» չի լուծում, այդ պատճառով էլ թիմը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի ուղիղ մեջտեղում՝ 10-րդ հորիզոնականում: Դժվար թե կատալոնացիները բարձրանան և փորձեն պայքարել եվրագավաթների համար: Բայց «Էսպանյոլի» համար կարևոր է տնային խաղերում հաղթելը, որոնց մարզադաշտից հետևում են ակումբի սեփականատերերը:

Հետնապահի դեմ խաղում պետք է միավորներ վերցնել: «Էսպանյոլը» 2 անընդմեջ պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադից» ու Մադրիդի «Ռեալից»: Կարծում եմ, որ հիմա արժե սպասել «Էսպանյոլի» հաղթանակին: Տանտերերի մաքուր հաղթանակի գործակիցը ցածր է, բայց կարելի է խաղալ տոտալով: Կփորձեմ 2 տարբերակ՝ 1,82 գործակցով ««Էսպանյոլի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» և 2,16 գործակցով ««Էսպանյոլի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ»: Կարծում եմ, որ դաշտի տերերը կհաղթեն 2:0, 3:0, կամ 1:0 հաշվով: Չեմ կասկածում «Էսպանյոլի» հաղթանակին:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 24-րդ տուր
15:00/26 փտր
«Էսպանյոլ» — «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 24-րդ տուր
15:00/26 փտր
«Էսպանյոլ» — «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ