«Էսպանյոլ» — «Լեգանես». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:15, 27 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել իսպանական Լա լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Էսպանյոլ» — «Լեգանես» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ կատալոնացիները կհաղթեն:

«Էսպանյոլն» առաջին տուրում «Սևիլիային» չպարտվեց «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Ոչ-ոքի` 1:1 եղավ, որը կարելի է Կիկե Սանչես Ֆլորեսի թիմի համար լավ արդյունք համարել: Իսկ ահա «Լեգանեսը» առաջնության մեկնարկային տուրում հաղթեց «Ալավեսին»: «Լեգանեսը» ամուր, ուժեղ պաշտպանություն ունեցող թիմ է, որը առջևի գծում հետաքրքիր ֆուտբոլիստներ ունի: Թիմը նախորդ մրցաշրջանում Ասյեր Գարիտանոյի գլխավորությամբ կարողացավ քիչ թե շատ լավ հանդես գալ:

Այնուամենայնիվ, «Լեգանեսն» ավելի շատ տնային թիմ է: Պրիմերայի շրջանակներում թիմերի դիմակայության պատմությունն այնքան էլ հարուստ չէ: Նախորդ մրցաշրջանում թիմերը փոխանակվեցին տնային հաղթանակներով: Չեմ բացառում, որ այս տարի էլ կարող է նույն պատմությունը լինել:

«Էսպանյոլն» առաջնությունում առաջին խաղն է անցկացնելու սեփական երկրպագուների առաջ: Կարծում եմ, որ արժե վերցնել տանտերերի հաղթանակը: Գործակիցը վատը չէ` 1,90:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 2-րդ տուր
20:15/27 օգս
«Էսպանյոլ» — «Լեգանես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ