«Էսպանյոլ» – «Կադիս»․ կանխատեսում և խաղադրույք

23:00, 18 հկտ 2021
Իսպանական Լա Լիգայի 9-րդ տուրում «Էսպանյոլը» կընդունի «Կադիսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հանդիպումը գոլառատ չի ստացվի։

Թիմերի մարզավիճակը 

«Էսպանյոլը» պատմություն է կերտում։ Նախորդ տուրում «Թութակները» 2։1 հաշվով հաղթեցին «Ռեալին» և ընդհատեցին  մադրիդյան ակումբի դեմ 4 անընդմեջ պարտությունների շարքը։

Ընթացիկ մրցաշրջանում այս հաղթանակը 2-րդն էր կատալոնացիների համար վերջին 3 խաղում։ Դրա շնորհիվ թիմը բարձրացավ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածից։ Աղյուսակը եզրափակող եռյակից «Էսպանյոլն» առաջ է 5 միավորով։

«Կադիսի» մոտ իրավիճակը հակառակն է։ Թիմը մոտեցել է վտանգավոր գոտուն՝ ընդամենը 3 միավորով գերազանցելով «Լևանտեին»։ Նախորդ տուրում «Կադիսը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ։

Կանխատեսում և խաղադրույք 

Բուքմեյքերները վստահ են, որ այս խաղը գոլառատ չի լինի։ Գոլերի տոտալը 2․5-ից քիչ տարբերակը ստացել է 1․63, իսկ շատը՝ 2․42 գործակիցը։ «Էսպանյոլի» վերջին 5 խաղերից 2-ը գոլառատ չեն եղել, իսկ «Կադիսի» մասնակցությամբ վերջին 5 հանդիպումներից 3-ում 3-ից քիչ գոլ է գրանցվել։

Ենթադրում եմ, որ այս խաղում ևս գոլերը շատ չեն լինի։ Կանխատեսումը՝ գոլերի տոտալը 2․5-ից քիչ՝ 1․63 գործակցով։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:00/18 հկտ
«Էսպանյոլ» – «Կադիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ