«Էսպանյոլ» — «Դեպորտիվո», «Սելտա» — «Էյբար». Կոնստանտին Գենիչի էքսպրեսսը

01:00, 21 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը Պրիմերայի 25-րդ տուրի երկու հանդիպումներից կազմված էքսպրեսս է պատրաստել: Փորձագետն ընտրել է հետեւյալ հանդիպումները. «Էսպանյոլ» — «Դեպորտիվո» եւ «Սելտա» — «Էյբար», որոնք համապատասխանաբար կկայանան Բարսելոնայում եւ Վիգոյում: Կոնստանտին Գենիչը ենթադրում է, որ «Էսպանյոլը» իր խաղում չի պարտվի, իսկ «Սելտան» կհաղթի «Էյբարին»: 

Վաղուց էքսպրեսսներ չէի առաջարկել եւ ահա վերջապես որոշեցի դա անել: Դրա համար ընտրել եմ ոչ կենտրոնական, բայց հավանական ելքերով հանդիպումներ: «Էսպանյոլը» տանը խաղալու է «Դեպորտիվոյի» հետ: Հյուրերը չափազանց շատ են ոչ-ոքի խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Լա-Կորունյայի թիմն անցկացրած 24 խաղերից տասնչորսն ավարտել է ոչ-ոքի: Վաղուց չի հաղթել «Դեպորտիվոն», բայց նույնը նաեւ «Էսպանյոլը»: Վալենսիայում կայացած վերջին հանդիպմանը նկատելի էր, որ «Էսպանյոլը» իրեն վերգտել է Մադրիդի «Ռեալից» (0:6) եւ «Ռեալ Սոսյեդադից» (0:5) կրած խոշոր հաշվով պարտություններից հետո: Չեմ հավատում, որ երկրորդ անընդմեջ տնային խաղում թիմն անվստահ երեւա, ընդ որում, շատ առումներով մրցակիցը չի գերազանցում: Իսպանիայում արդեն մեկնարկում է բարձրագույն խմբում մնալու համար պայքարը, եւ կատալոնական ակումբը ոչ մի դեպքում չպետք է տանը պարտվի: Այնպես որ, ես զգուշորեն կխաղամ, որ «Էսպանյոլը» չի պարտվի (1,39):

Այստեղ էլ կվերցնեմ «Սելտա» — «Էյբար» հանդիպումը: «Սելտան» հավակնում է հայտնվել Եվրոպա լիգայում: Թիմը չպետք է տանը միավորներ բաժանի: Իհարկե, «Էյբարը» տհաճ, կծող, անզիջում թիմ է: 9 տուր անընդմեջ թիմը ոչ-ոքի չի խաղացել: Բայց այս խաղում նրան դժվար կլինի: Այստեղ կփորձեմ խաղալ «Սելտայի» (0) ֆորայով հաղթանակով: Գործակիցը ամբողջովին նորմալ է (1,44), որի դեպքում հնարավոր է գումարը ետ վերադարձվի:

Եթե բազմապատկենք գործակիցները, ապա ստացվում է երկու գործակցով ոչ վատ խաղադրույք: Ահա եւ այսպիսի առաջարկ:

Էքսպրես: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
21:15/20 փտր
«Էսպանյոլ» - «Դեպորտիվո»
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
01:00/21 փտր
«Սելտա» - «Էյբար»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ