«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Վալերի Կարպինի կանխատեսումը

00:00, 14 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Էսպանյոլ» — «Բարսելոնա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ պատասխան խաղում «Բարսելոնան» կրկին կհաղթի, բայց գոլ բաց կթողնի:

Այս թիմերի միջև առաջին հանդիպումը բավական հարուստ էր իրադարձություններով՝ բազմաթիվ գոլեր, դեղին քարտեր, «Էսպանյոլի» կազմում 2 հեռացում, մարզիչների ու ֆուտբոլիստների միջև հետխաղյա վեճեր ու վիրավորանքներ:

Կարծում եմ, որ երկրորդ խաղն առաջինի շարունակությունը կլինի: Չգիտեմ` Էնրիկեն մարտական կազմ դուրս կբերի՞, թե՞ մի քանիսին հանգստի հնարավորություն կտա, բայց հաջորդ փուլի ուղեգիր «Բարսելոնան» գործնականում ապահովել է: Խաղադրույք եմ կատարում հյուրերի հաղթանակի վրա: Նաև հաշվի եմ առնում, որ «կապտանռնագույնները» կարող են պահեստային կազմով խաղալ: Նույնիսկ այդ դեպքում նրանք ավելի ուժեղ են: Ավելին՝ այժմ խաղադաշտում են հայտնվում Թուրանն ու Վիդալը, ովքեր խաղային պրակտիկայի պակաս ունեն և ավելի մոտիվացված են:

«Էսպանյոլին» կհաջողվի գոլ խփել: Նրանք «Նոու Կամպից» առանց գոլի չհեռացան, իսկ սեփական երկրպագուների առաջ կփորձեն լավ հանդես գալ: Ավելին, քանի որ խաղը մրցաշարային նշանակություն չունի, ապա «Էսպանյոլն» անպայման կփորձի առաջ շարժվել ու վերականգնել ինտրիգը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզր. պատասխան հանդիպում
00:00/14 հնվ
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ