«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 29 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 35-րդ տուրի «Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, բայց ավելի ուժեղ կգտնվեն Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները: 

Կատալոնական դերբին սպասարկելու է պամպլոնացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Սա թերևս խաղի ամենակարևոր գործոնն է: Այսօր պետք է սպասել շատ հետաքրքիր դիմակայության, քանզի Մալենկոն աչքի է ընկնում իր էքստրագավանդ, հետաքրքիր որոշումներով և հաճախ ոչ միանշանակ:

Բնականաբար, սա տուրի երկրորդ կենտրոնական հանդիպումն է, քանի որ կա նաև «Ռեալ» — «Վալենսիա» խաղը: Երկու դեպքում էլ առաջատարները կարող են միավորներ կորցնել: Դեռևս մի քանի շաբաթ առաջ «Բարսելոնան» չէր համարվում կատալոնյան դերբիի ֆավորիտ, որովհետև բավական վատ վիճակում էր, բայց մի քանի տուրի ընթացքում թիմը կարողացավ ուշքի գալ և վերականգնել հեղինակությունը, ուժերը: Իսկ «Էսպանյոլը» մրցաշրջանի ավարտից 3-4 տուր առաջ 9-րդ տեղն է զբաղեցնում և 8 միավորով հետ է մնում եվրագավաթային գոտուց: Սա նշանակում է, որ Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը եվրագավաթներում հայտնվելու տեսական շանսեր ունի: Այնպես որ, երկու թիմերն էլ միտված են լինելու հաղթանակ տանել:

Այս դերբիին «Էսպանյոլը» մոտենում է որոշակի կադրային խնդիրներով: Շատ լուրջ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Օսկար Դուարտեն, իսկ Ալվարո Վասկեսը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել վերջերս ստացած վնասվածքից: Փոխարենը՝ հիմնական կազմում կլինեն ավագ Խավի Լոպեսն ու պարագվայցի վինգեր Հերնան Պերեսը:

Նոր կորուստներ «Բարսելոնան» չունի: Նորից նույն դեմքերն են՝ Ալեիշ Վիդալ, Ժերեմի Մաթյե, Ռաֆինյա: Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա խաղալ Անդրես Ինյեստան, թե՞ ոչ: Բայց կան լավ նորություններ՝ վերադարձել է Նեյմարը, այսօր նա անպայման խաղադաշտ դուրս կգա, քանզի նրա որակազրկումն ավարտվել է: Սամուել Ումտիտին, Սերխի Ռոբերտոն ու Լուիս Սուարեսը կլինեն հիմնական կազմում, և պետք է որ «Բարսելոնան» այսօր խաղա իր ամենաօպտիմալ կազմով:

Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն ու կհաղթի «Բարսան»: Այդ խաղադրույքի գործակիցը 2,52 է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 35-րդ տուր
22:45/29 ապր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ