«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 02 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը նոր տարում իր առաջին կանխատեսումն է առաջարկել վաղը «Կորնելյա — Էլ Պրատ» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կատալոնական դերբիի՝ «Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

«Էսպանյոլ» — «Բարսելոնա»՝ կատալոնական դերբի: «Բարսելոնան» հրաշալի ավարտեց տարին, որը բոլոր առումներով հաջողակ էր: Եվ ահա նոր տարին սկսվում է դերբիով: Երբ թիմերը 3 անգամ անընդմեջ խաղում են միմյանց հետ, այդտեղ չափազանց դժվար է ճիշտ կանխատեսում կատարելը: Հասկանալի է, որ «Բարսելոնան» բոլոր խաղերում ֆավորիտ կլինի: Բայց ինձ թվում է՝ «Էսպանյոլը» պետք է առաջնությունում ավելի ազատ ու համարձակ գործի՝ հատկապես տանը: Ճիշտ է՝ վիճակագրությունը խոսում է հակառակի մասին: «Բարսելոնան» 3 անընդմեջ խաղերում բաց չի թողել, ինչպես նաեւ նույնքան խաղերում գոլ չի ընդունել «Կորնելյա — Էլ Պրատ» ստադիոնում: Բայց ըստ հավանականության տեսության՝ «Բարսան» այս դերբիում պետք է գոլ բաց թողնի:

Առաջիկա խաղում «Բարսելոնայի» գոլը երաշխավորված է: Բայց կարելի է նաեւ խաղադրույք կատարել «Էսպանյոլի» գոլի վրա: Կարծում եմ, նոր մարզչի գլխավորությամբ «Էսպանյոլը» շանսեր կունենա: Վաղ թե ուշ «Էսպանյոլի» անհաջող խաղերի շարքը ընդհատվելու է: Կրկնում եմ՝ «Էսպանյոլը» շանս կունենա, եթե «Բարսելոնայի» հետ համարձակ խաղա: Իմաստ չկա փակվելու: Դա լավ բանի չի հանգեցնի: Մի քանի օր հետո կայանալիք գավաթային խաղում կարելի է աշխատել հավաքված խաղալ: Այդ պատճառով, կարծում եմ, որ այս խաղում լավ տարբերակ է «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: «Բետիսը» նախորդ խաղում գոլ խփելու լավ պահեր ուներ, մի փոքր բախտը չբերեց: «Էսպանյոլը» տարվա առաջին հանդիպումը անցկացնելու է սեփական երկրպագուների ներքո եւ լիովին կարելի է սպասել գոլի: Վերոնշյալ խաղադրույքը լավ գործակից ունի, կարելի է փորձել:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
19:00/2 հնվ
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ