«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 29 ապր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 35-րդ տուրի «Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետի կարծիքով՝ այս հանդիպման երկրորդ խաղակեսն արդյունավետ կլինի առաջինից: 

Հասկանալի է, որ «Էսպանյոլն» արդեն ոչ մի խնդիր չի լուծում այս մրցաշրջանում: Եվրագավաթներում հայտնվել չի հաջողվի, թիմը Պրիմերայի ամուր միջակ է: Բայց հիմա հնարավորություն կա չեմպիոնական մրցավազքում կանգնեցնելու «Բարսային»: Ինչպես միշտ՝ «Էսպանյոլը» տանն ագրեսիվ կխաղա՝ շատ ուշադիր պաշտպանությունում: Կարելի էր քարտի վրա խաղադրույք կատարել, բայց վերջին շրջանում «Կորնելյա-Էլ Պրատում» խաղերն այդքան էլ արդյունավետ չեն ստացվում: Եթե «Բարսան» հաղթում է, ապա 2:0 հաշվով, վերջերս նաև ոչ-ոքի է եղել՝ 0:0: 2014 թվականին նվազագույն հաշվով հաղթանակ է գրանցվել:

Կիկե Սանչես Ֆլորեսը կարողանում է պաշտպանությունում խաղ կառուցել: Այս անգամ ևս «Էսպանյոլը» կփորձի պաշտպանողական ֆուտբոլ խաղալ և տարածություն չտալ Լիոնել Մեսսիին: Մենք բոլորս «կլասիկոյում» տեսանք, թե ինչ է լինում, երբ ազատ ես թողնում Մեսսիին: Ընտրում եմ «երկրորդ խաղակեսն արդյունավետ կլինի առաջինից» տարբերակը: Ինձ թվում է, որ այս հանդիպումը նման կլինի «Էսպանյոլ» — «Աթլետիկո» խաղին: Այդ դիմակայության առաջին խաղակեսում պահեր գրեթե չեղան, իսկ արդեն հետո թիմերը բաց ֆուտբոլ խաղացին:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 35-րդ տուր
22:45/29 ապր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ