Մուտք

«Էսպանյոլ» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

11:04, 29 Ապրիլի 2017
Ալեքսանդր Վիշնեվսկի
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 35-րդ տուրի «Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը հաղթանակ կտանեն, բայց խաղում չորսից ավել գոլ չի խփվի: 

Կիսվել:

«Էսպանյոլն» ընդդեմ «Բարսայի»: «Էսպանյոլի, համար չկա ավելի կարևոր հանդիպում ողջ մրցաշրջանում, քան տնային դերբին: Հանուն նրա, որօեսզի խանգարեն «Բարսելոնային» և նրանց մրցաշրջանում առաջադրանքի իրականացմանը, որպեսզի միավորներ խլեն «Բարսայից», «Էսպանյոլը» պատրաստ է ամեն ինչի: Չափազանց կոշտ է թիմը միշտ խաղում, նույնիսկ չափազանց կոշտ է անցկացնում «Բարսայի» դեմ տնային հանդիպումները: Եթե հյուրընկալվելիս «Էսպանյոլը» ջախջախվում է, ապա տնային դերբիներում «Էսպանյոլը» սեփական երկրպագուների առջև, 35 հազար բարսելոնացիների ներքո, որոնք զզվում են «Բարսայից», ահա այս մթնոլորտում «Էսպանյոլը» հաջող է խաղում:

Սա կլինի ութերորդ դերբին նոր «Կորնելյա» մարզադաշտում, արդեն, հավանաբար, ոչ նոր: Նախորդ 7 խաղերում «Էսպանյոլը» երեք անգամ ոչ-ոքի է խաղացել, չորս անգամ պարտվել: Եթե զիջել է, դրանք միշտ եղել են նվազագույն քոլերի քանակությամբ պարտություններ՝ կամ 1:0, կամ 2:0 հաղթել է «Բարսան»: Միայն մեկ բացառություն է եղել՝ վեց կամ յոթ տարի առաջ «Բարսելոնան» ջախջախեց «Էսպանյոլին» 5:1 հաշվով, բայց այլևս երբեք չի ջախջախել:

Ինձ թվում է, «Բարսան» այս անգամ չի կարողանա դա անել, նկատի ունեմ հաղթել խոշոր, մեծ քանակությամբ գոլերով: Նույնիսկ չնայած այն բանին, որ Նեյմարը վերադառնում է, Մեսսին երեք անընդմեջ դուբլ է արել, և Լուիս Սուարեսը հանգստացել է նախորդ տուրում:

Բայց այդուհանդերձ «Էսպանյոլը» վերջին ժամանակներս տանը բավական այսպես հաջող է խաղում: Թիմը կարողանում է պայքարել, երկար ժամանակ պահպանել գոլազուրկ ոչ-ոքին: Ինձ թվում է, խաղը բարդ կլինի, բայց «Բարսան» կհաղթի: Իմ խաղադրույքն այս խաղի վերաբերյալ՝ «Բարսելոնայի» հաղթանակը տոտալ 4,5-ից քիչ գոլով: Գործակիցը 1,70-ի մոտակայքերում է: Կարծում եմ, որ «Բարսելոնան» այնուամենայնիվ կկարողանա հաղթել, քանի որ թիմը ձախողվելու իրավունք չունի: Բայց այդուհանդերձ, ինձ թվում է, որ «Էսպանյոլը» խնդիրներ կառաջադրի «Բարսելոնային» և այս խաղը լարված ու բարդ կդարձնի:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր, Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակիցը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 34-րդ տուր
22:45/29 ապր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
11:04, 29 Ապրիլի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
11:04, 29 Ապրիլի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
11:04, 29 Ապրիլի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ