«Էրկուլես» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

01:00, 01 դկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի արքայական գավաթի «Էրկուլես» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Ավանդույթի համաձայն՝ միդվիքների ընթացքում եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներն անցկացնում են գավաթային հանդիպումներ: Պիրենյան թերակղզու օրակարգում Իսպանիայի գավաթի խաղարկությունն է: 1/16 եզրափակիչ փուլում հաղթողների հիմնական ֆավորիտները չեն հանդիպում լուրջ խոչընդոտների: Սակայն այս մրցաշրջանում գործող գավաթակիր «Բարսելոնային» բաժին է հասել բավական լուրջ մրցակից՝ «Էրկուլեսը», ում հետ Բլաուգրանան լավ հիշողություններ չունի… Ինչպե՞ս կդասավորվի հանդիպումն այս անգամ:

Ալիկանտեում տիտղոսի պաշտպանությունը սկսելը լավագույն տարբերակը չէր: Մանավանդ այս պահին, երբ «Բարսելոնայի» հոգեբանական վիճակը ամենաբարձր մակարդակի վրա չէ: Վերջին 2 տուրերում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չի հաղթել, ընդ որում վերջին տուրում՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ արտագնա մրցավեճը պետք է ավարտվեր հյուրերի պարտությամբ, սակայն գլխավոր մրցավարի կոպիտ սխալը զրկեց Սան Սեբաստիանի թիմին վաստակած հաղթանակից: Բացի այդ, առաջիկա շաբաթ օրը «Բարսան» պետք է անցկացնի տարվա հանդիպումը՝ «Ռեալի» հետ էլ-կլասիկոն: «Էրկուլեսի» հետ առաջին հանդիպումը միանշանակ բաց կթողնի Անդրես Ինյեստան: Նա որակազրկված է: Սպասելի է, որ այսօր խաղաժամանակ կստանան Պակո Ալկասերը, Արդա Թուրանն ու Ռաֆինյան, ինչպես նաև դարպասապահ Սիլեսենն ու Ալեիշ Վիդալը:

«Էրկուլեսի» վերջին տարիների ամենավառ հաղթանակը գրանցվել է հենց «Բարսայի» հետ խաղում: 2010-2011 մրցաշրջանի մեկնարկում այսօրվա խաղի տանտերերը պարտության էին մատնել իրենց տիտղոսակիր մրցակցին 2:0 հաշվով: Հիմա «Էրկուլեսն» ակտիվորեն պայքարում է Պրիմերա վերադառնալու համար: Վերջին 2 մրցաշրջանների եզրափակիչ հատվածում թիմը պարտվել է միայն փլեյ-օֆֆ փուլում: Մինչև այս տարվա գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ հասնելը «Էրկուլեսը» մի փոքր դժվարությամբ, բայց հաղթել է «Անդորրային», «Կորնելիային» և «Կարթագենին»: Առաջիկա խաղում գլխավոր մարզիչ Լուիս Տևենետը զրկված է 2 առանցքային խաղացողի ծառայություններից: 36-ամյա դարպասապահ Չեման վնասվածք ունի: Նույն պատճառով կբացակայի «Ռեալի» սան, երիտասարդ Միգել Անխել Նյետոն:

Խայտաբղետ կազմի ընտրությունը և մրցակցի հարկի տակ խաղալը ոչ հիմնական դարպասապահ Յասպեր Սիլեսենի առկայությամբ թույլ է տալիս գոլառատ հանդիպում ակնկալել: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը, որի գործակիցը 1,84 է:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի արքայական գավաթ
01:00/1 դկտ
«Հերկուլես» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ