Էրիսլանդի Լարա — Վանես Մարտիրոսյան. Ալեքսանդր Բելենկիի կանխատեսումը

06:00, 22 մյս 2016
Բռնցքամարտի ոլորտում ամենահեղինակավոր ռուս մասնագետներից մեկը, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բելենկին կանխատեսում է արել Էրիսլանդի Լարա (22-2-2 13 KO) — Վանես Մարտիրոսյան (36-2-1-21 KO) IBO և WBA վարկածներով առաջին միջին քաշային կարգում չեմպիոնական մենամարտի վերաբերյալ, որը կայանալու է կիրակի վաղ առավոտյան՝ Լաս-Վեգասի «Կոմպոլիտեն օֆ Լաս-Վեգաս Չելսի Բոլրում» արենայում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ կուբացի մարզիկը միավորներով կհաղթի:

Հետաքրքիր մենամարտ է սպասվում մեզ: Շատ լուրջ մրցակիցներ են, բայց ես խաղադրույք եմ կատարում Լարայի հաղթանակի վրա: Նա շատ արդյունավետ մարտիկ է: Կան մարդիկ, ովքեր ավելի լավն են թվում, քան իրականում են, և կան այնպիսիները, ովքեր ավելի վատն են թվում, քան կան: Լարան պատկանում է 2-րդ տիպին: Նա ռինգում այնքան էլ ազդեցիկ չէ, բայց լավ է աշխատում ու շարժվում: Ենթադրում եմ, որ կուբացին միավորներով կհաղթի: Այնուամենայնիվ, Մարտիրոսյանը համարձակ ու անսասան բռնցքամարտիկ է: Միավորների տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի:

Լարան իսկական պայքար մղեց Կանելո Ալվարեսի դեմ և միավորներով պարտվեց: Էրիսլանդին կուբական դպրոցի դասական ներկայացուցիչ է, նա ամեն ինչ կարողանում է: Նա չունի մահացու հարված կամ  գրավիչ տեխնիկա, բայց ռինգում տիրապետում է բացարձակապես ամեն ինչի: Նա ամեն ինչ անում է ամենաբարձր մակարդակով: Ունի լավ պաշտպանություն, նորմալ հարվածային տեխնիկա և մեծ զինանոց: Նա սուպեր-պուպեր նոկաուտ անող չէ, բայց ծանր հարվածներ ունի: Բարդ է Լարայի որևէ առանձնահատկություն նշել, հենց դրա համար էլ նա այնքան էլ հայտնի չէ: Հայտնի դառնում են շատ ագրեսիվ բռնցքամարտիկները, ովքեր ռինգում լավ են նայվում, ինչպես նույն Ալվարեսը: Իմ կարծիքով Լարան չի պարտվել Ալվարեսին: Հավասար պայքար էր: Չեմ ասի, որ այնտեղ սկանդալային որոշում եղավ: Ալվարեսի մասնակցությամբ սովորական մենամարտ, որտեղ առավելությունը կրկին տվեցին նրան:

Մարտիրոսյանին լավ գիտեմ: Տաղանդավոր երիտասարդ է: Դեռ Աֆինայի օլիմպիադայում եմ նրան տեսել: Բայց օլիմպիադայից 12 տարի է անցել, իսկ նա իր մարզավիճակի գագաթնակետին չի հասել: Լավ բռնցքամարտիկ է՝ վտանգավոր և ուժեղ, բայց ինչ-որ բան նրան չի հերիքում: Վանեսն ընդամենը 2 անգամ է պարտվել իր կարիերայի ընթացքում, երկու անգամ էլ միավորներով: Երկու մենամարտերն էլ նման էին միմյանց: Մի փոքր չբավականացրեց Մարտիրոսյանին, և, կարծում եմ՝ այս անգամ էլ չի բավականացնի:

Լարան ու Մարտիրոսյանը հանդիպել են: Մենամարտն ընդհատվել է 9-րդ ռաունդում: Բռնցքամարտիկները պատահաբար բախվեցին, և Վանեսը պատռվածք ստացավ: Մրցավարական արձանագրություններում ոչ-ոքի գրանցվեց: Կարծում եմ, որ այդ պահից սկսած Լարան բավականին ավելացրեց, նրա կարիերան ծաղկեց, իսկ Մարտիրոսյանն ակնում ապրեց: Հենց այդ պատճառով էլ Լարան այս մենամարտում ֆավորիտ է: Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ կուբացին միավորներով կհաղթի:

Օրդինար: Հաղթած
Առաջին միջին քաշ, WBA և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ
06:00/22 մյս
Էրիսլանդի Լարա — Վանես Մարտիրոսյան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ