ԱԱ-2022. Էքսպրես խաղադրույք` 7.12 գործակցով

22:45, 07 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խաղերի վերաբերյալ։ 3 խաղի ընդհանուր գործակիցը կազմում է 7․12։

Դանիա – Իսրայել

Դանիացիները տպավորիչ արդյունքներ են գրանցել այս ընտրական փուլում։ 5 խաղ՝ 5 հաղթանակ, 17 խփած գոլ։ Հատկանշական է, որ դանիացիները բոլոր՝ 5 խաղերում անառիկ են պահել սեփական դարպասը։ Իսրայելը նախորդ տուրում 5։2 հաշվով հաղթեց Ավստրիային։ Նրանք պայքարում են այս խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Հաշվի առնելով թիմերի մարզավիճակը՝ կարծում եմ, որ այս խաղը գալառատ կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։

Նիդերլանդներ – Թուրքիա

Նիդերլանդների հավաքականը նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ առաջին հաղթանակը տարավ՝ ուժեղ գտնվելով Չեռնոգորիայից (4:0): Վան Գալի առաջին խաղում թիմը ոչ ոքի էր խաղացել նորվեգացիների հետ։ Հոլանդացիները միշտ էլ գրավիչ և դինամիկ ֆուտբոլ են ցուցադրել և ամեն խաղում նրանցից կարելի է գոլեր սպասել։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։

Ռուսաստան – Մալթա

Անգամ Խորվաթիայի հետ ոչ ոքին և Կիպրոսի նկատմամբ հաղթանակը ռուսների նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի աջակիցների թիվը չավելացրեց։ Միևնույն է՝ շատերը դժգոհ են: Ինչ-որ չափով արդարացի պահանջ է, քանի որ ռուսներն այդքան էլ գրավիչ խաղ չեն ցուցադրում։ Կարծում եմ՝ այս խաղում, համեստ մրցակցի դեմ, Ռուսաստանի հավաքականը կփորձի հնարավորինս լավ հանդես գալ և խոշոր հաշվով հաղթանակ տանել։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։

Իռլանդիա – Սերբիա

Իռլանդիան 4-րդ տուրում մինչև հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեն 1։0 հաշվով հաղթում էր Պորտուգալիային, սակայն ավելացված ժամանակում գործին միջամտեց Կրիշտիանու Ռոնալդուն և, դուբլ հեղինակելով, հաղթանակ պարգևեց պորտուգալացիներին։ Հաջորդ խաղում արդեն Իռլանդիան հայտնվեց նույն իրավիճակում և հանդիպման վերջնամասում ոչ ոքի կորզեց ադրբեջանցիներից։

Սերբիան էլ վերջին 2 խաղում 4 գոլ է խփել։ Սերբերը լավ մարզավիճակում են և այս խաղում նրանցից կարելի է գոլեր սպասել։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022
22:45/7 սպտ
Դանիա - Իսրայել
ԱԱ-2022
22:45/7 սպտ
Նիդերլանդներ - Թուրքիա
ԱԱ-2022
22:45/6 սպտ
Ռուսաստան - Մալթա
ԱԱ-2022
22:45/6 սպտ
Իռլանդիա - Սերբիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ