Էքսպրես խաղադրույք` Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի խաղերի վերաբերյալ

22:45, 07 հկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի վերաբերյալ։

ԻտալիաԻսպանիա

Այս մրցավեճում հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ 2 թիմերում բացակայելու են հարձակվողները։ Իսկ դա նշանակում է, որ առանց այդ էլ ծանր դիմակայությունը խոստանում է էլ ավելի ծանր լինել գոլերի առումով։ Այդ պատճառով էլ կօգտվեմ կրկնակի հնարավորությունից։ Ենթադրում եմ, որ Իտալիան նվազագույնը չի պարտվի հիմնական ժամանակում և խաղի գոլերի տոտալը կլինի 3.5-ից քիչ։

ԲելգիաՖրանսիա

Զարմանալի է, բայց աշխարհի չեմպիոնը վերջին անգամ լրջագույն մրցավեճում հաղթանակ է տարել միայն Եվրո-2020-ի մեկնարկում՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով Գերմանիայի նկատմամբ։ Դրանից հետո Դիդյե Դեշամի թիմը 5 ոչ ոքի է խաղացել։ Ընդ որում, այստեղ խոսքը միայն Շվեյցարիայի հետ ոչ ոքիի մասին չէ, ֆրանսիացիները 1։1 խաղացին նաև Բոսնիայի և Հերցեգովինայի հետ, իսկ այդքանից հետո արդյո՞ք տեղին է հիշել Ֆինլանդիայի նկատմամբ հաղթանակը։

Այնպես որ, այս մրցավեճի համար էլ կընտրեմ Բելգիայի հավաքականը չի պարտվի տարբերակը և այն կամրապնդեմ գոլերի տոտալով։ Կարծում եմ՝ խաղի գոլերի տոտալը կլինի 1․5-ից շատ։ Ֆրանսիան վերջին 6 խաղերից 5-ում նվազագույնը 1 գոլ  է բաց թողել։ Բելգիան հարձակման գծում շատ հզոր տեսք ունի և չի բացառվում, որ կարող է խփել ու նաև բաց թողնել։ Թիմերն ի զորու են միասին 2 գոլ խփել։ Ընտրում եմ 1X և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
Ազգերի լիգա
22:45/6 հկտ
Իտալիա - Իսպանիա
Ազգերի լիգա
22:45/7 հկտ
Բելգիա - Ֆրանսիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ