ՉԼ։ Արտյոմ Սլիցկիի էքսպրես խաղադրույքը

22:45, 11 հլս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգի» խաղադրույքների և կանխատեսումների բաժնի ղեկավար Արտյոմ Սլիցկին էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումների վերաբերյալ:

Երկու հանդիպում եմ ընտրել: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ընդունելու է Բոսնիայի չեմպիոն «Զրինսկիին»: Դմիտրի Գունկոյի թիմի համար հեշտ չի լինելու այս խաղում: Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին: Այս ամենը կարող է կապված լինել ընկերական հանդիպումներում գրանցված արդյունքների հետ: Եթե «Ուրարտուն» ընդամենը մեկ հաղթանակ տարավ ստուգողական հանդիպումներում, ապա «Զրինսկին» հաշվեհարդար տեսավ մրցակիցների նկատմամբ: Թիմը շատ էր հաղթում, շատ էր գոլ խփում, բայց նաև շատ էր բաց թողնում:

Պետք է նշել նաև, որ «Զրինսկին» շատ հեշտ նվաճեց Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոնի տիտղոսը: Թիմը 20 միավորի առավելությամբ ավարտեց առաջնությունը: Իսկ «Ուրարտուն» շատ բարդ ճանապարհ հաղթահարեց չեմպիոն դառնալու համար: Սա կարող է նաև օգնել Գունկոյի թիմին: Ամռանը երևանյան ակումբ եկավ անգլիական Պրեմիեր լիգայում մեծ փորձ կուտակած, «Թուլուզի» նախկին ֆուտբոլիստ Յայա Սանոգոն: Սա շատ լուրջ համալրում էր, եկան նաև բրազիլացի Էդուարդոն, Պավել Մոգիլևիցը: Կարծում եմ՝ «Ուրարտուն» չի պարտվի, իսկ խաղում 1.5-ից շատ գոլ կգրանցվի:

Բարդ արտագնա հանդիպում է սպասում նաև Ստանիսլավ Չերչեսովի «Ֆերենցվարոշին»: Հունգարացիները պետք է մեկնեն Ֆարեյրան կղզիներ, որտեղ առաջնության ամենաթեժ ժամանակահատվածն է: «Կլակսվիկը» վերելքի վրա է և առայժմ պարտություն համը չի զգացել: «Ֆերենցվարոշն» ընկերական հանդիպումներում վատ տեսք չուներ: Չերչեսովի թիմն ավելի փորձառու է և գիտի, թե ինչպես է պետք խաղալ եվրագավաթներում:

Առաջարկում եմ «Ֆերենցվարոշի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
19:00/11 հլս
«Ուրարտու» – «Զրինսկի»
Չեմպիոնների լիգա
22:45/11 հլս
«Կլակսվիկ» – «Ֆերենցվարոշ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ