Էքսպրես խաղադրույք` ԱԱ-2022-ի հանդիպումների վերաբերյալ

23:00, 01 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 3․53։

Խորվաթիա – Բելգիա

Խորվաթիայի հավաքականը վերջին տուրից առաջ առաջին տեղում է։ Պետք չէ մտածել, որ բելգիացիներն անպայման կհաղթեն ու դուրս կգան խմբից առաջին տեղով։ Խորվաթիան հաղթել էր Ազգերի լիգայի իր խմբում, իսկ նախորդ Մունդիալում հասել եզրափակիչ։ Այս թիմերը լիովին հավասար մակարդակի վրա են, բայց իմ կարծիքով խորվաթները մի փոքր գերազանցում են առաջիկա մրցակցին։

Բելգիան վերջին խաղերում քիչ գոլեր է խփում։ Թիմը մինչև ԱԱ-ն 2 անգամ պարտվել էր հոլանդացիներին, իսկ Մունդիալի մեկնարկից առաջ 1։2 հաշվով զիջել Եգիպտոսին ընկերական խաղում։

Ընտրում եմ Բելգիայի գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․51 գործակցով։ 

Ճապոնիա – Իսպանիա 

Ճապոնիան վերջին 10 խաղերից 9-ում չի պարտվել 1-ից ավելի գոլի տարբերությամբ։ Վերջին 10 խաղերից 5-ում աշխատել է նաև 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։ Իսկ առաջին խաղակեսերը հիմնականում գոլառատ չեն լինում։ Նշված ժամանակահատվածում ընդամենը 3 անգամ է առաջին կեսերում 1-ից ավելի գոլ գրանցվել։ Նշված հատվածում ճապոնացիները պարտվել են ընդամենը 2 անգամ։

Իսպանիան նույնպես ակտիվ չի գործում առաջին խաղակեսերում։ Իսպանացիները վերջին 10 խաղերում պարտվել են ընդամենը 1 անգամ։

Ընտրում եմ 1-ին խաղակեսում գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․49 գործակցով։ 

Կոստա Ռիկա – Գերմանիա

Կոստառիկացիներն Իսպանիայից կրած 0։7 հաշվով պարտությունից հետո, թվում էր, դուրս կմնան պայքարից, բայց թիմը 2-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց Ճապոնիային, որն էլ իր հերթին 1-ին խաղում հաղթել էր Գերմանիային։ Այսպիսի հետաքրքիր Մունդիալի ենք հետևում։

Գերմանիան պետք է հաղթի և հույս ունենա, որ զուգահեռ խաղում իսպանացիներն առավելության կհասնեն ճապոնացիների նկատմամբ։ Զուգահեռ խաղում ոչ-ոքիի դեպքում հարկավոր կլինի, որ գերմանացիները Կոստա Ռիկային հաղթեն 2 և ավելի գոլերի տարբերությամբ։

Ընտրում եմ Գերմանիայի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․57 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022
19:00/1 դկտ
Խորվաթիա – Բելգիա
ԱԱ-2022
23:00/1 դկտ
Ճապոնիա – Իսպանիա 
ԱԱ-2022
23:00/1 դկտ
Կոստա Ռիկա – Գերմանիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ