Էքսպրես խաղադրույք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ

20:30, 13 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

«Փյունիկ» – «Շիրակ»

Տեսականորեն «Փյունիկը» պետք է այս խաղի վրա ուշադրություն չդարձնի, քանի որ օգոստոսի 18-ին Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հյուրընկալելու է Մոլդովան ներկայացնող «Շերիֆին»։ Բայց, կարծում եմ, որ Եղիշե Մելիքյանը ամբողջությամբ չի փոխի թիմի մեկնարկային կազմը։ Անկասկած, կլինի ռոտացիա, բայց ոչ այնքան, որ «Շիրակը» ֆավորիտ դառնա այս խաղում։

Գյումրին ներկայացնող թիմն այս մրցաշրջանում է վերադարձել ուժեղագույնների խումբ, բայց չի կարող միանգամից մրցակցել առաջատարների հետ։ Առաջին տուրում թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին, իսկ երկրորդ տուրում՝ 0։2 հաշվով պարտվել «Ուրարտուին»։

Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։ «Փյունիկը» ոչ մի պարագայում ռիսկի չի դիմելու և չի նետվելու առաջ։ 0։1 կամ 1։0 հաշվի դեպքում էլ երկու թիմերը զգուշանալու են միմյանցից։ Չեմ բացառում, որ Մելիքյանն օգտվի այս վիճակից և մի քանի առանցքային ֆուտբոլիստների դաշտ դուրս բերի մեկնարկային րոպեներից։ «Շիրակը» դեռևս չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել նախորդ մրցաշրջանների առաջատար թիմերի դեմ խաղերում։

«Ուրարտու» – «Վան»

Շատերի համար զարմանալի է, որ «Ուրարտուն» հաղթել է մեկնարկային 2 խաղերում։ Այո, Դմիտրի Գունկոյի թիմը կարգապահ է գործում և 2 խաղում էլ գոլ բաց չի թողել, սակայն բախտի գործոնը ևս մեծ դեր է խաղացել։ Դժվար է ասել, թե որքան կշարունակվի այդպես, բայց տնային խաղում «Ուրարտուն», կարծում եմ, պետք է հաղթի։

«Վանը» մեկնարկային տուրում հաղթել էր «Լեռնային Արցախին», իսկ երկրորդ տուրում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղացել ԲԿՄԱ-ի հետ։ Ի տարբերություն առաջին խաղի, այստեղ իսկապես դժվար է կռահել հանդիպման հնարավոր սցենարը։

Երկար մտորումներից հետո կանգ եմ առել «Ուրարտուի» հաղթանակ խաղադրույքի վրա, որի համար Vbet-ը սահմանել է 1․86 գործակիցը։ Չեմ բացառում, որ այս խաղում ոչ գոլառատ ոչ-ոքի կամ թիմերի մեկի նվազագույն հաշվով հաղթանակ կարող է գրանցվել։ Իսկապես շատ անկանխատեսելի է։ «Վանը» կարողացավ ոչ-ոքի ավարտել ԲԿՄԱ-ի դեմ խաղը, չնայած 55-րդ րոպեին պարտվում էր 0։2 հաշվով։

Մյուս կողմից էլ «Ուրարտուն» 2 խաղ է գոլ բաց չի թողնում և բավականին վստահ է գործում։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/13 օգս
«Փյունիկ» – «Շիրակ»
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
20:30/13 օգս
«Ուրարտու» – «Վան»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ