Էքսպրես խաղադրույք՝ Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ

00:00, 28 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4,57։

«Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Նյուքասլի» պաշտպանությունն այնքան վատն է, որ նույնիսկ «Նորվիչն» է ավելի քիչ գոլ բաց թողել։ «Կաչաղակներն» արդեն 41 գոլ են ընդունել, իսկ առաջին շրջանն առայժմ չի ավարտվել։ Ընդ որում՝ թիմն ընդամենը մեկ հաղթանակ ունի և մրցաշարային աղյուսակում նախավերջինն է։

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ երեք հանդիպում է անցկացրել և բոլոր խաղերում էլ 2.5-ից քիչ գոլ է գրանցվել։ «Կարմիր սատանաները» մեկ գոլ են բաց թողել և խփել են երեքը։

Կարծում եմ, որ «Նյուքասլը» կարող է առնվազն առաջին խաղակեսն անցկացնել առանց գոլ բաց թողնելու։

«Ասթոն Վիլա» – «Չելսի»

«Ասթոն Վիլան» մրցաշարային  աղյուսակում արդեն բարձրացել է 10-րդ տեղ։ Սթիվի Ջին թիմն ընդունեց այն ժամանակ, երբ «Վիլան» հինգ խաղից բաղկացած պարտությունների շարք ուներ։ Անգլիացի մասնագետին առաջին հերթին հաջողվեց կարգի բերել պաշտպանությունը։ Ջերարդի օրոք «Ասթոն Վիլան» վերջին վեց հանդիպումներում հինգ գոլ է բաց թողել, այսինքն՝ մեկ խաղում նվազագույնը մեկից քիչ գոլ։

«Չելսին» Պրեմիեր լիգայում չկարողացավ առավելության հասնել «Վուլվերհեմփթոնի» և «Էվերթոնի» նկատմամբ։ Իսկ վերջին ութ հանդիպումներում լոնդոնցիները երկրորդ խաղակեսերում նվազագույնը մեկ գոլ են խփել։ Չնայած Ջերարդն ուժեղացրել է պաշտպանությունը, սակայն «Չելսին» ի զորու է գոնե մեկ գոլ խփել։

«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»

«Լեսթերը» մրցաշարային աղյուսակում 9-դն է և, ընդհանրապես, շատ վատ է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում։ Այո՛, մրցաշրջանի սկզբում «Աղվեսները» Սուպերգավաթի խաղում հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին», բայց հետո սկսվեցին անհաջողությունները։

«Մանչեսթեր Սիթին» ութ խաղից բաղկացած հաղթանակաների շարք ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Վիճակագրությունը «Քաղաքաբնակների» օգտին չի խոսում։ Գվարդիոլայի թիմն ընթացիկ մրցաշրջանում երկու անգամ հանդիպել է «Լեսթերին»։ «Սիթին» նախ պարտվեց «Կոմյունիթի Շիլդում», իսկ առաջնության շրջանակում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։

Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ հստակ չէ։ Հյուրերը կարող են դիմադրել ու գոնե չպարտվել երկրորդ խաղակեսում։

Էքսպրես: Հաղթած
Պրեմիեր լիգա
00:00/28 դկտ
«Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Պրեմիեր լիգա
21:30/26 դկտ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»
Պրեմիեր լիգա
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
00:00/1 հնվ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ