Էքսպրես խաղադրույք՝ Եվրոպա լիգայի խաղերի վերաբերյալ

23:55, 17 փտր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակի առաջին հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը՝ 4․24:

«Բարսելոնա» – «Նապոլի»

«Բարսելոնան» նախ՝ 4։2 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին», իսկ հաջորդ խաղում անհասկանալի կերպով 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Էսպանյոլի» դեմ։ «Կապտանռնագույնները» պարտությունից փրկվեցին մրցավարի կողմից ավելացրած 4-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի խփած գոլի շնորհիվ։

«Նապոլին» իր խնդիրներն ունի Ա Սերիայում։ Թիմը չի կորցրել հույսերը և պայքարում է եթե ոչ չեմպիոնության, ապա գոնե լավագույն եռյակում հայտնվելու համար։ Գուցե նեապոլցիները որպես թիմ ավելի լավ են գործում, ֆուտբոլիստների միջև խաղակցվածության մակարդակը բարձր է, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կատալոնացիները ֆավորիտ են այս խաղում ու պետք է հաղթեն։ Դերբին ձախողելուց հետո տնային խաղում «Բարսան» կփորձի ուրախացնել երկրպագուներին։

«Զենիթ» – «Բետիս»

Զարմանալի է, որ բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Բետիսն» այս մրցաշրջանում ապացուցել է, որ կարող է պայքարել անգամ թոփ թիմերի դեմ, իսկ նույն կամ ավելի ցածր մակարդակի թիմերի դեմ խաղերում հիմնականում վստահ հաղթանակ է տանում։ Ճիշտ է, Պելեգրինիի թիմին նախորդ տուրում կանգնեցրեց Էմերիի «Վիլյառեալը»։

Բացի այդ, «Զենիթը» երկար դադարից հետո առաջին պաշտոնական խաղն է անցկացնելու։ Պաշտպանությունում էլ թիմը կադրային խդնիրներ ունի։ Կարծում եմ, որ դաշտի տերերը կփորձեն հնարավորինս զգույշ գործել, իսկ «Բետիսը» կբավարարվի 1-2 խփած գոլով։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը՝ 1․55 գործակցով։

«Սևիլյա» – «Դինամո Զագրեբ»

Կարծում եմ, որ «Սևիլյան» այս մրցաշրջանում կփորձի նորից հաղթել այս մրցաշարը։ Դա Լոպետեգիի թիմին հաջողվել էր 2019-20 թթ․ մրցաշրջանում։ Այս խաղում անդալուզյան ակումբը բացահայտ ֆավորիտ է և պետք է հաղթի։ Խորվաթական ակումբի համար բավականին բարդ կլինի Սևիլյայում, որտեղ խնդիրներ են ունենում նույնիսկ իսպանական թոփ թիմերը։

Ընտրում եմ «Սևիլյայի» հաղթանակը, որի համար սահմանվել է 1․39 գործակիցը։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա
21:45/17 փտր
«Բարսելոնա» – «Նապոլի»
Եվրոպա լիգա
21:45/17 փտր
«Զենիթ» – «Բետիս»
Եվրոպա լիգա
23:55/17 փտր
«Սևիլյա» – «Դինամո Զագրեբ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ