Էքսպրես խաղադրույք՝ Եվրոպա լիգայի խաղերի վերաբերյալ

23:55, 09 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումների վերաբերյալ։ 2 խաղերի ընդհանուր գործակիցը 3․10 է։

«Նապոլի» – «Լեսթեր»

Կարծում եմ, որ գոլառատ խաղ կլինի և ընտրում եմ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։ «Նապոլին» և «Լեսթերն» արդյունավետ են անցկացնում խմբային փուլը։ Իտալական թիմը 5 տուրում 12 գոլ է խփել, իսկ «Լեսթերը»՝ 10։

2 թիմերն էլ 8-ական գոլ են բաց թողել այդ 5 խաղերի ընթացքում։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն էլ ավարտվել էր 2։1 հաշվով։ 2 թիմերին էլ հաղթանակ է հարկավոր, իսկ այդ պարագայում պետք է սպասել գոլերի։ 

«Լացիո» – «Գալաթասարայ»

Այս խաղի համար ընտրել եմ «Լացիոյի» հաղթանակը՝ 1․72 գործակցով։ «Գալաթասարայն» անսպասելիորեն խմբի առաջատարն է՝ 5 խաղից հետո 11 միավորով, բայց «Լացիոն» լավ հնարավորություն ունի շրջանցել թուրքական ակումբին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում իտալական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով։ «Գալաթասարայն» վերջին 3 արտագնա խաղերում հաղթանակ չի տարել և ընդամենը 2 գոլ է խփել։ «Լացիոն» վերջին 2 խաղում 7 գոլ է խփել։ Եթե Սարիի թիմին հաջողվի զգոն խաղալ պաշտպանությունում, ապա կկարողանան հաղթել «Գալաթասարային»։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա
21:45/9 դկտ
«Նապոլի» – «Լեսթեր»
Եվրոպա լիգա
23:55/9 դկտ
«Լացիո» – «Գալաթասարայ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ