Էքսպրես խաղադրույք՝ Եվրոպա լիգայի հանդիպումների վերաբերյալ

23:00, 07 ապր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4․72։

«Այնտրախտ» – «Բարսելոնա»

«Բարսելոնան» 2022 թվականին փայլուն խաղ է ցուցադրում և լավ արդյունքներ է գրանցում։ Կատալոնացիներն արդեն 2-րդն են Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Գալաթասարայի» դեմ խաղերը բարդ ստացվեցին։ Այս հանդիպումը դժվար թե նույն սցենարով ընթանա։ «Այնտրախտը» շատ լավ է գործում պաշտպանությունում և չափազանց վտանգավոր է հակագրոհների ժամանակ։ Իհարկե, գնդակին ավելի շատ կտիրեն հյուրերը։ Առաջին խաղում թիմերը ռիսկի չեն դիմի։ Կարծում եմ, եթե նույնիսկ գոլեր լինեն, ապա 3-ից ոչ շատ։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․50 գործակցով։

«Բրագա» – «Գլազգո Ռեյնջերս»

Իմ կարծիքով՝ «Ռեյնջերսը» թաքնված ֆավորիտ է այս մրցաշարում։ Այն, թե ինչպես շոտլանդական ակումբը պայքարից դուրս թողեց Դորտմունդի «Բորուսիային», շատ բանի մասին է վկայում։ «Ռեյնջերսը» վերջին 5 խաղից 4-ում նվազագույնը 1 գոլ է խփել։ Ենթադրում եմ, որ այս խաղում ևս հյուրերը կարող են ամենաքիչը 1 անգամ գրավել մրցակցի դարպասը։ Ընտրում եմ «Ռեյնջերսի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։

«Վեսթ Հեմ» – «Լիոն» 

Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ «Վեսթ Հեմը» տնային խաղում պետք է փորձի առաջ գնալ և հաղթանակի համար պայքարել, իսկ «Լիոնն» այն թիմերից չէ, որ կարողանա մեծ ուժերով պաշտպանվել։ Կարծում եմ, որ կտեսնենք մեծ թվով գրոհներ ու գոլային պահեր 2 թիմերի կողմից էլ։ Այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ չկա, և շատ բան կախված կլինի առաջին խաղի ելքից։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/7 ապր
«Այնտրախտ» – «Բարսելոնա»
Եվրոպա լիգա
23:00/7 ապր
«Բրագա» – «Ռեյնջերս»
Եվրոպա լիգա
23:00/7 ապր
«Վեսթ Հեմ» – «Լիոն» 
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ