Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումների վերաբերյալ

23:55, 07 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղերի վերաբերյալ։ Երկու խաղերի ընդհանուր գործակիցը 3.36 է։

«Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի»

Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն իսկական տոն դարձավ երկրպագուների համար։ Խոսեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստները սեփական դաշտում հաղթանակ տարան 6։3 հաշվով։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը և արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Քաղաքաբնակները» նախորդ տուրում առավելության հասան ՊՍԺ-ի նկատմամբ և վերջին տուրում, ամենայն հավանականությամբ, փորձնական կազմով դուրս կգան խաղադաշտ։

«Լայպցիգը» այլ մոտիվացիա ունի։ «Ցուլերին» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է պահպանել առավելությունը «Բրյուգեի» նկատմամբ։ Գերմանական թիմը ներքին առաջնությունում 11-րդ տեղում է։ Նոր գլխավոր մարզիչ Ջեսի Մարշն առայժմ չի արդարացնում։

«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հնարավոր հաղթանակը կարող է ոգևորել «Լայպցիգին»։ Այնպես որ, կարծում եմ՝  «Ցուլերն» առնվազն չեն պարտվի այս մրցավեճում։

«Բորուսիա Դ» – «Բեշիքթաշ»

 C խմբում հոլանդական «Այաքսը» առաջին տեղով դուրս է գալիս փլեյ-օֆֆ, Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդն է։ Դորտմունդի «Բորուսիան» ուղևորվում է Եվրոպա լիգա, իսկ «Բեշիքթաշը», որը պարտվել է նախորդ 5 խաղերում, կմնա մրցաշարային աղյուսակի հատակում։

Նշենք, որ դորտմունդյան թիմը որոշիչ խաղերում պարտվեց, երբ բացակայում էր հարձակման առաջատար Էրլինգ Հոլանդը։ Այժմ նորվեգացի ռմբարկուն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է խաղադաշտ։ Հոլանդը դեկտեմբերի 4-ին «Սիգնալ Իդունա պարկում» շքեղ գոլ խփեց «Բավարիային», սակայն «Բորուսիան» պարտվեց։

Հիշեցնենք, որ Ստամբուլում գերմանական թիմը 2։1 հաշվով առավելության էր հասել «Բեշիքթաշի» նկատմամբ։ Ոչինչ չորոշող խաղում դորտմունդցիներն ագրեսիվ խաղ կցուցադրեն, սակայն Մարկո Ռոզեի թիմն, այնուամենայնիվ, խնդիրներ ունի պաշտպանությունում։

Այդ պատճառով էլ ռիսկի կգնամ և այս մրցավեճի համար կընտրեմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:45/7 դկտ
«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»
Չեմպիոնների լիգա
23:55/7 դկտ
«Բորուսիա Դ․» - «Բեշիքթաշ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ