Էքսպրես խաղադրույք՝ Անգլիական լիգայի գավաթի խաղերի վերաբերյալ

23:59, 11 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումների վերաբերյալ:

«Նյուքասլ» – «Լեսթեր»

«Նյուքասլն» անսպասելի դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ 1:2 հաշվով պարտվելով «Շեֆիլդին»: Այդ պարտությունը երկրորդն էր մրցաշրջանում: Այժմ «Կաչաղակների» ծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացավ, իսկ դա կօգնի կենտրոնանալ առաջնության խաղերի վրա: Պրեմիեր լիգայում թիմը լավ տեսք ունի, նախորդ տուրում էլ կարողացավ «Էմիրեյթսում» ոչ-ոքի խաղալ «Արսենալի» հետ: «Նյուքասլն» այժմ երրորդ տեղում է:

«Լեսթերը» վերջին երեք խաղերում պարտություն է կրել և դրա պատճառով բարդացրել է իր վիճակը մրցաշարային աղյուսակում: Թիմն առայժմ վտանգավոր գոտում է, իսկ 18-րդ տեղից ընդամենը երկու միավոր է առաջ: Բայց Անգլիայի գավաթի խաղարկությունում «Աղվեսները» նվազագույն հաշվով հաղթեցին «Ջիլինգեմին»: «Լեսթերը» վերջերս խաղաց «Նյուքասլի» հետ և տանը պարտվեց 0:3 հաշվով: Եթե նայենք վիճակագրությանը, ապա «Աղվեսները» «Նյուքասլի» հետ հաջող են խաղում հենց առաջին խաղակեսերում: Հետևաբար, ընտրում եմ «Լեսթերն» առաջին խաղակեսում չի պարտվի խաղադրույքը:

«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Վուլվերհեմփթոն»

«Նոթեինգեմը» միջազգային դադարից հետո վատ տեսք չունի: Թիմը Պրեմիեր լիգայի նախորդ 3 տուրում 4 միավոր է վաստակել ու նաև դուրս է եկել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, սակայն դուրս է մնացել Անգլիայի գավաթից: «Նոթինգեմը» 6 խաղ անընդմեջ տանը չի պարտվել («Չելսի», «Տոտենհեմ», «Լիվերպուլ», «Քիսթալ Փելաս», «Բրենթֆորդ», «Ասթոն Վիլա»): Ընդամենը 4 բաց թողած և 8 խփած գոլ նման մրցակիցների հետ խաղերում:

«Վուլվերհեմփթոնը» Լոպետեգիի գալուց հետո բավականին ավելացրել է և Պրեմիեր լիգայի նախորդ երեք խաղում 4 միավոր է վաստակել: Իսկ գավաթի խաղարկությունում «Էնֆիլդում» 2:2 խաղաց «Լիվերպուլի» հետ: Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում էլ «Վուլվզը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջիլինգեմի» դարպասը: Այս ժամանակահատվածում թիմն ընդամենը մեկ անգամ է պարտվել, այն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ընթացիկ մրցաշրջանում «Գայլերն» արդեն հասցրել են հաղթել «Նոթինգեմին» (1:0):

Ընտրում եմ «Նոթինգեմի» գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը:

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»

Զարմանալի է, բայց «Սաութհեմփթոնը» պարբերաբար միավորներ է խլում «Մանչեսթեր Սիթիից»: Թիմերի միջև կայացած նախորդ 7 խաղում «Սաութհեմփթոնը» 3 անգամ կարողացել է հասնել նման արդյունքի: Ավելին, նախորդ մրցաշրջանում «Սրբերը» «Սենտ-Մերիսում» 1:1 խաղացին «Սիթիի» հետ: Վերջին 10 խաղից միայն 3-ում «Սաութհեմփթոնին» չի հաջողվել գրավել «Քաղաքաբնակների» դարպասը: Եթե դիտարկենք բոլոր հանդիպումները, ապա «Սաութհեմփթոնը» 10 խաղում 6 անգամ պարտվել է Գվարդիոլայի թիմին:

«Սիթին» հիանալի է խաղում «Չելսիի» դեմ, բայց «Էվերթոնի» հետ կարող է սայթաքել: Վերջին 10 խաղերի երկրորդ խաղակեսերում «Սիթին» միայն երկու անգամ է կարողացել հաղթել (-1,5) ֆորայով: Միջազգային դադարից հետո Գվարդիոլայի տղաները 5 խաղում 12 գոլ են խփել:

Ընտրում եմ երկրորդ խաղակեսում «Սաութհեմփթոնի» (+1,5) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Հաղթած
Անգլիական լիգայի գավաթ
23:59/10 հնվ
«Նյուքասլ» - «Լեսթեր»
Անգլիական լիգայի գավաթ
23:45/11 հնվ
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Վուլվերհեմփթոն»
Անգլիական լիգայի գավաթ
23:59/11 հնվ
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ