Էքսպրես խաղադրույք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ

23:00, 15 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

«Արսենալ» – «Լեսթեր»

«Արսենալն» առաջին տուրում հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Թիմն առաջին կեսում լավ խաղ ցուցադրեց, բայց երկրորդում զիջեց դիրքերը։ Այնուամենայնիվ, «Զինագործները» կարողացան հակագրոհի արդյունքում հաշիվը դարձնել 2։0։ Խաղն այնպիսի ընթացք ուներ, որ տանտերերը կարող էին անգամ հավասարեցնել հաշիվը։

«Լեսթերը» 1 ժամ շատ լավ տեսք ուներ և 2 գոլ խփեց «Բրենթֆորդին», բայց հետո 2 գոլ բաց թողեց։ «Աղվեսները» պարտվել են «Արսենալին» վերջին 5 խաղերից 4-ում։ Նախորդ մրցաշրջանում լոնդոնյան թիմը 2 խաղերում էլ հաղթել էր 2։0 հաշվով։ Վերջին 10 խաղերից ընդամենը 3-ում է առաջին խաղակեսերում 1․5-ից շատ գոլ գրանցվել։

Ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․52 գործակիցը։ 

«Չելսի» – «Տոտենհեմ»

«Չելսիից» հեռացել են Ռոմելու Լուկակուն և Տիմո Վերները։ Հիմա թիմը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում։ Առաջին տուրում համոզվեցինք դրանում։ «Չելսին» վստահ տեսք չուներ «Էվերթոնի» դեմ խաղում և հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը Ժորժինյոն խփեց 11 մետրանոցից։ Սակայն պաշտպանությունում թիմը լավ է գործում՝ հատկապես «Տոտենհեմի» դեմ խաղերում։ Վերջին 10 խաղերում 7-ում հաղթել է «Չելսին», իսկ «Տոտենհեմն» այդ ընթացքում կարողացել է գոլ խփել միայն 3 խաղում։

Առաջին տուրում Անտոնիո Կոնտեի թիմը 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ Նախորդ մրցաշրջանում իտալացի մասնագետը պարտվել է Տուխելի թիմի դեմ բոլոր 3 խաղերը՝ ընդհանուր 0։5 հաշվով։ Յուրաքանչյուր խաղում «Չելսին» ավելի լավ տեսք է ունեցել, քան մրցակիցը։

Ընտրում եմ «Տոտենհեմի» գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․44 գործակիցը։

«Լիվերպուլ» – «Քրիսթալ Փելաս»

«Լիվերպուլն» անսպասելիորեն միավորներ կորցրեց մեկնարկային տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում (2:2): Ֆուտբոլիստների միջին տարիքը գրեթե 30 էր, ինչը, անկասկած, պետք է նշան լինի Յուրգեն Կլոպի համար։ Անհրաժեշտ է թարմացնել կազմը։ Այո, թիմը տրանսֆերներով զբաղվում է, բայց կիսապաշտպանության գծում շատ են տարեց ֆուտբոլիստները։ Կասկած չկա, որ Յուրգենը մի քանի տարում կարող է լուծել այս խնդիրը։

«Քրիսթալ Փելասը» 10 անընդմեջ պարտություն է կրել «Լիվերպուլից»։ Դրանցից 6-ը 2 և ավելի գոլի տարբերությամբ։ Բայց բուքմեյքերները բարձր խաղադրույք են սահմանել, որ հյուրերը չեն պարտվի խոշոր հաշվով։

Ընտրում եմ «Քրիսթալ Փելասի» ֆորա (+2.5) խաղադրույքը, որը Vbet-ը գնահատել է 1․50 գործակցով։ 

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/13 օգս
«Արսենալ» – «Լեսթեր»
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/14 օգս
«Չելսի» – «Տոտենհեմ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/15 օգս
«Լիվերպուլ» – «Քրիսթալ Փելաս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ