Էքսպրես խաղադրույք՝ օրվա հանդիպումների վերաբերյալ

23:45, 25 հնվ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիսլավ Տուրովը կանխատեսում է արել Մարոկկո – Մալավի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի և «Նոթինգեմ Ֆորեսթ» – «Բարնսլի» Անգլիայի Չեմփիոնշիփի 23-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

Մարոկկո — Մալավի 

Չնայած փլեյ-օֆֆի վերջին խաղերում գրանցաված կարմիր քարտերի, Աֆրիկայի գավաթը դեղին քարտերի առումով այնքան էլ արդյունավետ չէ։ Խմբային փուլում միջին արդյունավետությունը կազմում էր 3․5 դեղին քարտ։ Իհարկե, բազմաթիվ քարտերով թեժ հանդիպումներ տեսանք, սակայն հիմնականում թիմերի կարգերը տարբեր են։ 

Մարոկկոն մրցաշարում միջինը 1․3 դեղին քարտ է ստացել, իսկ Մալավին՝ 2։ Միակ հանդիպումը, որտեղ 5 դեղին քարտ է գրանցվել, Զիմբաբվեի հետ դիմակայությունն էր։ 

Ամեն դեպքում, այս խաղում տարբեր քաշային կարգի թիմեր են մրցելու։ Մալավին արդեն առավելագույնն է արել՝ հաղթահարելով խմբային փուլի արգելքը, բայց Մարոկկոյին դիմակայելը շատ բարդ կլինի։ 

Այս խաղի համար ընտրում եմ դեղին քարտերի տոտալը 5-ից քիչ խաղադրույքը։ 

 «Նոթինգեմ Ֆորեսթ» — «Բարնսլի» 

Հանդիպելու են մրցաշարային աղյուսակի հակառակ բևեռներում հանգրվանած թիմեր։ «Նոթինգեմը» շանս ունի բարձրանալու աղյուսակում, իսկ «Բարնսլին» Չեմփիոնշիփի հատակում է։ Արտագնա խաղերում «Հանքափորները» շատ թույլ են հանդես գալիս։ Թիմը 13 խաղում ընդամենը 4 միավոր է վաստակել և ոչ մի հաղթանակ չի տարել։ 

Ընդ որում, «Բարնսլին» ամենաքիչ խախտումներ կատարող թիմերի շարում է՝ միջինը 9․6 խախտում։ Արտագնա խաղերում միայն 2 անգամ է գրանցվել 21-ից շատ խախտում։ 

Հանդիպումը սպասարկելու է Մայքլ Սոլսբերին, որը միջինը 16․4 խախտում է արձանագրում մեկ խաղում։ 

«Նոթինգեմը» բավականին ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում, բայց այս մրցավեճում մրցակիցն ակնհայտ ավելի թույլ է։ Առաջին շրջանի խաղում թիմերը սահմանափակվեցին 19 խախտումով։ 

Հաշվի առնելով, թե ով է սպասարկելու հանդիպումը՝ ենթադրում եմ, որ խախտումների տոտալը չի գերազանցի 20-ը։ 

Էքսպրես: Պարտված
Աֆրիկայի գավաթ
23:00/25 հնվ
Մարոկկո - Մալավի
չեմփիոնշիփ
23:45/25 հնվ
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Բարնսլի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ