Էքսպրես խաղադրույք՝ ԱԱ-2022-ի ընտրական խաղերի վերաբերյալ

04:15, 28 հնվ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 3.56:

Էկվադոր – Բրազիլիա

Էկվադորը 23 միավորով 3-րդ տեղում է։ Բրազիլիան 35 միավորով առաջատարն է։ 2 հավաքականներն էլ մոտակա հետապնդողներից 6-ական միավորով առաջ են։ Չեմ կարծում, թե այս պարագայում կողմերից որևէ մեկը կփորձի ռիսկի դիմել և ամեն գնով խաղալ հաղթանակի համար։ Ենթադրում եմ, որ շատ գոլեր չենք տեսնի այս խաղում։ Էկվադորի համար Բրազիլիային չպարտվելը դրական արդյունք կլինի։ Իսկ բրազիլացիներն էլ կշարունակեն անպարտելի հանդիպումների շարքը։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․53 գործակցով։

Պարագվայ – Ուրուգվայ

Հարավամերիկյան գոտու հատկապես այս ընտրական փուլում անսպասելի արդյունքներ շատ ենք տեսել։ Այդ պատճառով էլ խաղի ելքերի վերաբերյալ ոչինչ չեմ առաջարկի։ Ուրուգվայը վերջին 4 խաղերում պարտվել է և 7-րդ տեղում է, սակայն 4-րդ տեղից ընդամենը 1 միավոր է հետ։ Ոչինչ դեռ կորած չէ։ Հավատում եմ, որ Ուրուգվայը կհաղթի՝ հատկապես նոր գլխավոր մարզչի հետ, սակայն Պարագվայը կարող է դիմադրություն ցույց տալ։ Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․55 գործակցով։

Չիլի – Արգենտինա

Այս հավաքականների պայքարը վերջին տարիներին ավելի է թեժացել։ Գրեթե յուրաքանչյուր խաղ անցնում է լարված մթնոլորտում և ֆուտբոլը, կարելի է ասել, երկրորդ պլան է մղվում։ Բայց Լեո Մեսիի բացակայությունը, կարծում եմ, 2 թիմերի վրա էլ դրական կլինի արդյունավետ խաղ ցուցադրելու տեսանկյունից։ Չիլին 16 միավորով 6-րդ տեղում է և թիմին հաղթանակ է հարկավոր։ Այնպես որ, պետք է առաջ գնալ, այլ ոչ թե սպասել, քանի որ Արգենտինայի նման հավաքականը գրոհում է ցանկացած իրավիճակում։ Կարծում եմ՝ խաղը գոլառատ կլինի, բայց հաշվի առնելով, որ խաղադրույքն էքսպրես է, ռիսկի չեմ դիմել և ավելի համեստ տարբերակ ընտրել․ խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ՝ 1․50 գործակցով։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
01:00/28 հնվ
Էկվադոր – Բրազիլիա
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
03:00/28 հնվ
Պարագվայ – Ուրուգվայ
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:15/28 հնվ
Չիլի – Արգենտինա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ