Մուտք

Էքսպրես խաղադրույք՝ 6․25 գործակցով

13:11, 7 Նոյեմբերի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել նոյեմբերի 7-ին կայանալիք հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը 6․25 է։

Կիսվել:

«Սամպդորիա» – «Բոլոնիա»

Այս խաղում ընտրել եմ գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։ «Սամպդորիայի» մասնակցությամբ վերջին 5 խաղում խփվել է նվազագույնը 3 գոլ, իսկ 4-ում՝ 2 թիմերը գոլ են խփել։

«Բոլոնիան» նույնպես գոլառատ հանդիպումներ է անցկացնում։ Միխայլովիչի թիմը չի փայլում պաշտպանությունում։

«Պասուշ դե Ֆերեյրա» – «Սպորտինգ»

Այստեղ ընտրել եմ հյուրերի հաղթանակը և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․66 գործակցով։

«Սպորտինգը» հիանալի մարզավիճակում է։ Եթե չհաշվենք Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը, ապա Լիսաբոնը ներկայացնող թիմը հաղթել է վերջին 10 խաղից 9-ում։ Այդ ընթացքում 2 անգամ ջախջախել է «Բեշիքթաշին»։

«Պասուշը» բավականին լավ է սկսել մրցաշրջանը, սակայն վերջին խաղերում չի կարողանում հաղթանակ տանել։ Վերջին 5 հանդիպումներից 4-ն ավարտվել են ոչ ոքի։

«Էվերթոն» – «Տոտենհեմ»

Այս խաղի համար ընտրել եմ Հարի Քեյնը գոլ կխփի խաղադրույքը՝ 2․15 գործակցով։

«Տոտենհեմում» վերջապես մարզչական փոփոխություն տեղի ունեցավ։ Նունու Էշպիրիտու Սանտուի փոխարեն թիմը գլխավորեց Անտոնիո Կոնտեն, որի հետ լոնդոնյան ակումբն արդեն առաջին հաղթանակն է տարել՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում 3։2 հաշվով առավելության հասնելով հոլանդական «Վիտեսի» նկատմամբ։

«Էվերթոնը» վերջին 5 խաղից հաղթել է միայն 1-ում և այդ պատճառով կարծում եմ, որ հյուրերն այս խաղում կտիրեն նախաձեռնությանը։ Իսկ «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը կդառնա գոլի հեղինակ։

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա
18:00/7 նյմ
«Սամպդորիա» – «Բոլոնիա»
Պորտուգալիայի առաջնություն
23:00/7 նյմ
«Պասուշ դե Ֆերեյրա» – «Սպորտինգ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/7 նյմ
«Էվերթոն» – «Տոտենհեմ»
Վերջնական
Գ.
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
13:11, 7 Նոյեմբերի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
13:11, 7 Նոյեմբերի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
13:11, 7 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ