Էքսպրես խաղադրույք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ

17:00, 03 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

«Նոա» – «Արարատ»

«Նոան» ընդամենը 1 միավոր է վաստակել և 4 պարտություն կրել։ Նախորդ տուրի խաղում, որն առաջինն էր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի համար, «Նոան» 0։3 հաշվով զիջեց «Փյունիկին»։

«Արարատը» նախորդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Վանին»։ Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը 5 խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։

Կարծում եմ, որ այս խաղը գոլառատ չի լինի։ «Նոան» վերջին 2 խաղերը պարտվել է խոշոր հաշիվներով։ Արզումանյանի առաջնային նպատակն է կայունացնել թիմի խաղը պաշտպանությունում։ «Արարատն» էլ հյուրընկալվելիս ռիսկի չի գնա և հաջողության հասնելու դեպքում էլ կփակվի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։

«Փյունիկ» – «Լեռնային Արցախ»

Իմ կարծիքով՝ «Փյունիկն» արդեն այս պահից մտքերով Շվեյցարիայում է։ Թիմը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ սեպտեմբերի 8-ին, կհյուրընկալվի «Բազելին»։ Չեմ պատկերացնում, թե ինչպես ֆուտբոլիստները կարող են լավ տրամադրվել առաջնության խաղին, երբ գիտեն, որ մի քանի օրից խաղալու են եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Եղիշե Մելիքյանի թիմը հետ չի կանգնելու իր խաղաոճից։ 1, առավելագույնը 2 գոլ և հանդիպումն ավարտված է։ Բայց ռիսկի չեմ դիմի՝ հատկապես էքսպրես խաղադրույքի համար։ Ընտրում եմ «Փյունիկը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․44 գործակիցը։

«Լեռնային Արցախն» արդեն 2 հաղթանակ է տարել և, հաշվի առնելով «Փյունիկի» խիտ գրաֆիկը, գուցե այս խաղում անակնկալ արդյունք գրանցվի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/3 սպտ
«Նոա» – «Արարատ»
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/3 սպտ
«Փյունիկ» – «Լեռնային Արցախ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ