Էքսպրես խաղադրույք՝ «Լիգա-1»-ի խաղերի վերաբերյալ

19:00, 08 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է առաջարկում Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի կիրակնօրյա 3 խաղերի վերաբերյալ: Ընդհանուր գործակիցը կազմում է 5.50:

«Ռեն» «Լանս»

«Ռենը» նախորդ մրցաշրջանում 6-րդ տեղն էր զբաղեցրել 58 միավորով, իսկ  մեկ միավոր պակաս հավաքած «Լանսը» 7-րդն էր: Դաշտի տերերն այս խաղում կփորձեն ռևանշի հասնել, քանի որ Լիգա-1-ի նախորդ մրցաշրջանում չեն կարողացել հաղթել «Լանսին»: Այս խաղում, կարծում եմ, «Լանսը» նույնպես գոլ կխփի: Ընտրում եմ՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը: Մեկնարկային տուրն է և ամեն ինչ հնարավոր է:

«Մեց» «Լիլ»

Գործող չեմպիոնը պայքարը սկսելու է արտագնա հանդիպումով, սակայն չեմ կարծում, որ լուրջ խնդիրների կբախվի «Մեցի» հետ խաղում, որը նախորդ մրցաշրջանն ավարտել էր 10-րդ հորիզոնականում: «Լիլից» հեռացել է գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն, որին փոխարինել է Ժուսլեն Գուվենեկը: Վերջինս կփորձի հաղթանակով սկսել աշխատանքը: Այս զույգում ընտրում եմ «Լիլի» հաղթանակը:

«Մոնպելյե» «Մարսել»

Խորխե Սամպաոլիի գլխավորած «Մարսելը» նախամրցաշրջանային փուլում անպարտելի է՝ 7 խաղ, 5 հաղթանակ և 2 ոչ ոքի: 7 խաղից միայն մեկում է «Մարսելին» հաջողվել անառիկ պահել սեփական դարպասը:

«Մոնպելյեն» նախորդ մրցաշրջանում 8-րդն էր: Միշել Տեր-Զաքարյանը թիմին դուրս էր բերել նաև գավաթի եզրափակիչ, որտեղ «Մոնպելյեն» պարտվեց ՊՍԺ-ին: Տեր Զաքարյանը հեռացել է, սակայն թիմի կորիզը պահպանվել է: Ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը: Հաշվի առնելով «Մարսելի» վիճակագրությունը և ցուցադրած խաղը պաշտպանությունում՝ կարծում եմ, չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը մրցաշրջանի մեկնարկային խաղում:

Էքսպրես: Պարտված
Ֆրանսիայի առաջնություն
15:00/8 օգս
«Ռեն» – «Լանս»
Ֆրանսիայի առաջնություն
19:00/8 օգս
«Մեց» – «Լիլ»
Ֆրանսիայի առաջնություն
22:45/7 օգս
«Մոնպելյե» – «Մարսել»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ