Էքսպրես խաղադրույք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղերի վերաբերյալ

23:00, 12 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է առաջարկում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի 3 պատասխան խաղերի վերաբերյալ։ Ընդհանուր գործակիցը կազմում է 7.15:

«Պարտիզան» (Սերբիա)   «Սոչի» (Ռուսաստան) 

«Սոչին» անակնկալ մատուցեց՝ տնային խաղում ոչ ոքի խաղալով հզոր մրցակցի հետ։ Հյուրերին այս անգամ դժվար կլինի նման արդյունքի հասնել։ Հզոր կազմը և պահեստային նստարանը լուրջ առավելություն են տալիս «Պարտիզանին»։ Եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ սերբերը խաղալու են սեփական դաշտում, ապա «Սոչին» գրեթե հնարավորություն չունի դիմակայելու մրցակցին։

Ալեքսանդր Ստանոևիչի գլխավորած թիմն առաջին մրցավեճում թերագնահատեց մրցակցին, իսկ այս անգամ չի կրկնի այդ սխալը։

«Ռուբին» (Ռուսաստան)   «Ռակուվ» (Լեհաստան) 

«Ռուբինն» առաջին խաղում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ռակուվի» դաշտում։ Լեոնիդ Սլուցկու գլխավորած կոլեկտիվը տանը լուրջ առավելություն է ստանում։ Կազանում խաղալը շատ բարդ է, այնպես որ, այս դիմակայությունում ֆավորիտը Ռուսաստանը ներկայացնող թիմն է։

«Ժիլինա» (Սլովակիա)   «Տոբոլ» (Ղազախստան) 

«Ժիլինան» բավականին լավ է խաղում այս եվրագավաթային մրցաշրջանում։ Սլովակիան ներկայացնող ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը շատ լավ մարզավիճակում է և թիմի գլխավոր զենքերից մեկն է։

Ղազախստանում կայացած խաղում «Ժիլինան» կարողացավ հաղթել նվազագույն հաշվով, իսկ պատասխան մրցավեճում փորձելու է ավելացնել առավելությունը։ Սլովակները տանն ավելի ուժեղ ֆուտբոլ են խաղում։

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է էքսպրես խաղադրույք, որ «Պարտիզան» –  «Սոչի» խաղում հիմնական ժամանակում կհաղթի սերբական թիմը, որի համար Vbet-ն առաջարկում է 2.11 գործակիցը։

«Ռուբին» –  «Ռակուվ» մրցավեճում հիմնական ժամանակում կհաղթեն դաշտի տերերը (1.96 գործակից), իսկ «Ժիլինա» –  «Տոբոլ» դիմակայության հիմնական ժամանակում առավելության կհասնեն Վահան Բիչախչյանն ու ակումբակիցները (1.73 գործակից)։

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/12 օգս
«Պարտիզան» – «Սոչի»
Կոնֆերենցիաների լիգա
20:00/12 օգս
«Ռուբին» – «Ռակուվ»
Կոնֆերենցիաների լիգա
20:45/11 օգս
«Ժիլինա» – «Տոբոլ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ