Էքսպրես խաղադրույք՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի խաղերի վերաբերյալ

22:30, 19 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումներից։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 6.01։

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Ռոմա» (Իտալիա)

«Ռոման» առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնելու նոր մարզչի գլխավորությամբ։ Ժոզե Մոուրինյոն գիտի, թե ինչ պետք է անել է կոլեկտիվին մոտիվացնելու համար։ Ամառային հատվածում «գայլերը» բավականին ակտիվ էին տրանսֆերային շուկայում։

Ակումբը ձեռք բերեց «Չելսիի» անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամին, Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուին, «Ջենոայից» հռոմեական ճամբար տեղափոխվեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որը լավ զույգ է կազմել Հենրիխ Մխիթարյանի հետ։  Թիմը համալրեցին էլի մի քանի հեռանկարային ֆուտբոլիստներ։

Նորացված «Ռոման»  բավականին վստահ տեսք ուներ ստուգողական խաղերում։ Թուրքիայում խաղալը բարդ է, բայց հռոմեացիները, միանշանակ, ֆավորիտ են և պետք է խնդիրներ չունենան։

Ընտրում եմ «Ռոման» կհաղթի խաղադրույքը։

«Յաբլոնեց» (Չեխիա) – «Ժիլինա» (Սլովակիա)

«Յաբլոնեց» – «Ժիլինա» խաղը նույնպես հետաքրքիր է լինելու։ Վահան Բիչախչյանի թիմը խաղից-խաղ ավելացնում է։ Փայլուն մարզավիճակում է նաև Հայաստանի հավաքականի երիտասարդ հարձակվողը, որը հաճախ է գոլի հեղինակ դառնում իր թիմի կազմում։

Չեխերն էլ վատ տեսք չունեն և խաղալու են տանը։ Հավասար մրցակիցների դիմակայություն է, և բարդ է որևէ մեկին նախապատվություն տալը։

Ընտրում եմ «Ժիլինան» չի պարտվի (x2) խաղադրույքը։

«Պասուշ Ֆերեյրա» (Պորտուգալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Տոտենհեմը» եվրագավաթային մրցաշրջանը սկսում է պորտուգալական «Պասուշ  Ֆերեյրայի» հետ դիմակայությամբ։ Լոնդոնցիները նոր գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն  բարձրակարգ մասնագետ է։ Պորտուգալացին թարմություն է հաղորդել թիմին, որը բավականին թեթև է խաղում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» գերազանց մեկնարկեց՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և բացահայտ ֆավորիտի կարգավիճակում է մոտենում այս դիմակայությանը։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:30/19 օգս
«Տրաբզոնսպոր» – «Ռոմա»
Կոնֆերենցիաների լիգա
22:00/19 օգս
«Յաբլոնեց» – «Ժիլինա»
Կոնֆերենցիաների լիգա
22:30/19 օգս
«Պասուշ Ֆերեյրա» – «Տոտենհեմ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ