Էքսպրես խաղադրույք՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների վերաբերյալ

16:00, 17 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

ԲԿՄԱ – «Արարատ»

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային 2 խաղերում անակնկալ արդյունքներ գրանցվեցին։ «Ալաշկերտը» չհաղթեց «Վանին», իսկ «Նոան» հերթական պարտությունը կրեց, այս անգամ՝ «Շիրակից»։

ԲԿՄԱ-ի և «Արարատի» միջև խաղում արդեն անակնկալ չեմ սպասում։ Նախորդ մրցաշրջանի վերջում համեստ ԲԿՄԱ-ն հաղթել էր երևանյան թիմին։ Չեմ կարծում, թե հիմա Ռաֆայել Նազարյանի թիմը կկարողանա նորից հաջողության հասնել։ «Արարատն» ավելի է ուժեղացել նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ ԲԿՄԱ-ից հեռացել է թիմի գլխավոր ռմբարկուն՝ Ժիրայր Շաղոյանը։

Ընտրում եմ «Արարատի» հաղթանակը՝ 1․98 գործակցով։

«Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա»

«Լեռնային Արցախն» իսկապես զարմացնում է։ Առաջնության նորեկը կարողացել է հաղթել «Նոային»․ «Արարատին» և նույնիսկ «Ուրարտուին»։ Այնուամենայնիվ, թիմը կարգով զգալիորեն զիջում է «Արարատ-Արմենիային», որը կարծես լավ մարզավիճակ է հավաքել։ Թիմը վերջին 5 խաղում 4 հաղթանակ է տարել։

Կարծում եմ, որ Վարդան Բիչախչյանի թիմն այս խաղում խնդիրներ չի ունենա և հաղթանակ կտանի նվազագույնը 2 գոլի տարբերությամբ։

Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․58 գործակցով։

Էքսպրես: Չխաղարկված
Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/17 սպտ
ԲԿՄԱ – «Արարատ»
Հայաստանի Պրեմիեր լիգա
16:00/17 սպտ
«Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ