Էքսպրես խաղադրույք՝ հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ եվրագավաթային խաղերին

22:00, 19 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել հայ ֆուտբոլիստների թիմերի մասնակցությամբ եվրագավաթային խաղերից։ Հանդիպումներն ընտրված են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլից։ Ընդհանուր գործակիցը 7.18-ն է։

«Ռիգա» (Լատվիա) – «Լինքոլն» (Ջիբրալթար)

Լատվիական ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ Դաշտի տերերը ֆավորիտ են և կարծում եմ, որ առանց դժվարության կհաղթեն Ջիբրալթարը ներկայացնող թիմին։ Ընտրում եմ՝ «Ռիգայի» հաղթանակը։ Բաբայանը նախորդ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

«Հապոել Բեր Շևա» (Իսրայել) – «Անորտոսիս» (Կիպրոս)

Հյուրերի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Վերջինս իր թիմի մեկնարկային կազմի խաղացող է համարվում։ Կիպրոսը ներկայացնող ակումբը որակավորման 3-րդ փուլում դուրս էր մնացել Եվրոպա լիգայից։ Կարծում եմ՝ հյուրերը կարող են այս խաղում գոլ խփել։ Ընտրում եմ՝ «Անորտոսիսը» գոլ կխփի խաղադրույքը։

«Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) – «Կայրաթ» (Ղազախստան)

Հյուրերի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Ղազախական թիմի գլխավոր մարզիչը հրաժարական էր տվել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Երևանի «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո։ Չնայած այդ ձախողմանը՝ կարծում եմ, որ «Կայրաթը» կհաղթի այս խաղում։ Ակումբի համար առանց եվրագավաթային մրցաշարի մնալը մեծ հարված կլինի։ Հաշվի առնելով ԵԼ-ից դուրս մնալը՝ թիմը կփորձի օգտագործել վերջին շանսը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ մտնելու համար։ Ընտրում եմ «Կայրաթի» հաղթանակը։

«Յաբլոնեց» (Չեխիա) – «Ժիլինա» (Սլովակիա)

«Ժիլինայի» կազմում կազմում փայլում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Հայ ֆուտբոլիստը վերջին երեք խաղում 4 գոլ է խփել՝ չնայած Սլովակիայի առաջնության նախորդ տուրի խաղում Բիչախչյանը կարմիր քարտ ստացավ։ Հաշվի առնելով, որ «Ժիլինան» նախորդ փուլում պարզապես ջախջախեց «Տոբոլին», կարծում եմ, թիմն ի վիճակի է նվազագույնը մեկ գոլ խփել այս խաղում։ Ընտրում եմ «Ժիլինան» գոլ կխփի խաղադրույքը։

 

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:00/19 օգս
«Ռիգա» – «Լինքոլն»
Կոնֆերենցիաների լիգա
21:00/19 օգս
«Հապոել Բեր - Շևա» – «Անորտոսիս»
Կոնֆերենցիաների լիգա
21:30/19 օգս
«Ֆոլա Էշ» – «Կայրաթ»
Կոնֆերենցիաների լիգա
22:00/19 օգս
«Յաբլոնեց» – «Ժիլինա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ