Էքսպրես խաղադրույք՝ Եվրոպա լիգայի խաղերի վերաբերյալ

23:00, 30 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4.91:

«Լեգիա» (Լեհաստան) – «Լեսթեր» (Անգլիա)

«Լեգիան» առաջին տուրում դժվարությամբ հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»։ «Լեսթերն» էլ «Նապոլիի» հետ խաղը շատ լավ սկսեց, սակայն չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը։ Հաշվի առնելով այս թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը՝ կարծում եմ, որ «Լեսթերն» առանց դժվարության կհաղթի։ Ընտրում եմ՝ անգլիական թիմի հաղթանակը։

«Շտուրմ Գրաց» (Ավստրիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)

Ավստրիական թիմը ներքին առաջնության և գավաթի խաղարկության վերջին երեք խաղերում երեք հաղթանակ է տարել, բայց Եվրոպա լիգայի առաջին տուրում նվազագույն հաշվով պարտվել է «Մոնակոյին»։ ՊՍՎ-ն էլ առաջին տուրում սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Կարծում եմ՝ Նիդերլանդները ներկայացնող թիմն այս խաղում հաղթանակ կտանի։ Ընտրում եմ՝ ՊՍՎ-ի հաղթանակը։

«Մարսել» (Ֆրանսիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

«Մարսելն» առաջին տուրում ձեռքից բաց թողեց հաղթանակը 10 հոգով խաղացող Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում։ Հաշվի առնելով այդ խաղը՝ կարծում եմ, որ Խորխե Սամպաոլին այս անգամ ավելի լավ կտրամադրի թիմին։ «Մարսելը» ֆավորիտ է տնային խաղում և, ամենայն հավանականությամբ, կհաղթի։ Ընտրում եմ՝ ֆրանսիական թիմի հաղթանակը։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա
20:45/30 սպտ
«Լեգիա» – «Լեսթեր»
Եվրոպա լիգա
20:45/30 սպտ
«Շտուրմ Գրաց» – «ՊՍՎ Էյնդհովեն»
Եվրոպա լիգա
23:00/30 սպտ
«Մարսել» – «Գալաթասարայ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ