Էքսպրես խաղադրույք՝ եվրագավաթային խաղերի վերաբերյալ

22:45, 26 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել եվրագավաթների որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղերի վերաբերյալ։ 3 հանդիպումների ընդհանուր գործակիցը 5.14 է:

«Ժիլինա» (Սլովակիա) – «Յաբլոնեց» (Չեխիա), Կոնֆերենցիաների լիգա

«Ժիլինան» առաջին խաղում հիասթափեցրեց։ Վահան Բիչախչյանն ու ընկերներն արդեն առաջին կեսում 4 գնդակ ընդունեցին։ Երկրորդ խաղակեսում Սլովակիայի թիմը մի փոքր կարգավորեց խաղը և նույնիսկ գրավեց տանտերերի դարպասը, բայց խաղավերջում ևս մեկը բաց թողեց։

Պատասխան մրցավեճն ավելի շատ ձևական բնույթ է կրելու, որովհետև դժվար կլինի 4 գոլ հետ բերելը, բայց դարպասի գրավումներ էլի կտեսնենք։ Կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 3-ից շատ տարբերակը։

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա), Եվրոպա լիգա

Շոտլանդական թիմը տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և լավ պաշարով է մեկնելու Նիդերլանդներ։ «Ալկմարն» անհաջող է սկսել մրցաշրջանը։ Թիմը պարտություն է կրել նաև ներքին առաջնության մեկնարկային տուրում։ Հոլանդացիներն առավել քան մոտիվացված են գործելու, բայց «Սելթիկը» չի փոշիացնի արտագնա խաղում ձեռք բերածը։ Այս մրցավեճում շոտլանդացիներն առնվազն չեն պարտվի (x2):

«Տոտենհեմ» (Պորտուգալիա) – «Պասուշ Ֆերեյրա» (Պորտուգալիա), Կոնֆերենցիաների լիգա

Նունու Էշպիրիտու Սանտուի թիմը 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Պորտուգալիայում։ «Տոտենհեմը» լավ է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ երկու խաղ և նույնքան հաղթանակ, բայց լոնդոնցիները զարմանալիորեն քիչ են խփում։ Նման հարձակման գիծ ունեցող թիմի համար սա խնդիր է։ Մյուս կողմից, հասկանալի է, որ խաղային փիլիսոփայություն է փոխվել և ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։ Սեփական դաշտում «Տոտենհեմը» լուրջ ճնշման է ենթարկելու մրցակցին։ Արտագնա խաղում պարտությունն այս դեպքում ավելի շատ կօգնի լոնդոնցիներին։

Եթե տհաճ անակնկալներ չլինեն, ապա «Տոտենհեմը» պետք է վստահ հաղթանակ տանի։ Այս դեպքում կարելի է ընտրել դաշտի տերերի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Էքսպրես: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:00/26 օգս
«Ժիլինա» – «Յաբլոնեց»
Եվրոպա լիգա
22:15/26 օգս
«ԱԶ Ալկմար» – «Սելթիկ»
Կոնֆերենցիաների լիգա
22:45/26 օգս
«Տոտենհեմ» – «Պասուշ Ֆերեյրա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ